Ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցեր

Դիլիջանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն

 

Ֆոտոսրահ

 

Ստեղծման պատմություն

Դիլիջանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունը հիմնադրվել է 1961թ. և կոչվել Դիլիջանի թիվ 19 առողջարանային գիշերօթիկ դպրոց, որը նախատեսված է եղել կոնտակտավոր /թոքախտով հիվանդ ծնողների երեխաներ, որոնց հետ շփումը վտանգ է ներկայացնում շրջապատի համար/ երեխաների համար: Մինչև 1995թ. այն եղել է ութամյա, ապա դարձել է տասնամյա դպրոց: Իր գոյության քառասունյոթ տարիների ընթացքում դպրոցն ունեցել է մոտավորապես 2050 սան հանրապետության տարբեր շրջաններից, Լեռնային Ղարաբաղից, ինչպես նաև Վրաստանից ու Աբխազիայից: 1961-1999թթ. գիշերօթիկ դպրոցը սկզբում եղել է Կրթության նախարարության, այնուհետև Տավուշի մարզպետարանի ենթակայության տակ: 2003թ. դարձել է որբ և ծնողական խնամքից զրկված երեխաների թիվ 1 հատուկ դպրոց, իսկ 2007թ. հուլիսին այն անցել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության ներքո, վերակազմավորվել և վերանվանվել է որպես Դիլիջանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն: Վերակազմավորման արդյունքում որոշակիորեն փոխվել են մի շարք գործառույթներ: Այն զբաղվում է բացառապես երեխաների խնամքով, նրանց իրավունքների պաշտպանությամբ, դաստիարակությամբ:

 

Ներկա իրավիճակ

Հաստատությունը բաղկացած է մի քանի մասնաշենքերից` ուսումնական, հանգստի, տնտեսական սպասարկման: Առանձնացված են տղաների և աղջիկների ննջարանային մասնաշենքերը: Հաստատությունում խնամվում է 117 երեխա, որոնք հաճախում են Դիլիջանի թիվ 6 հանրակրթական դպրոցը: Դպրոցի շրջանավարտներից շատեը ստացել են բարձրագույն կրթություն: Նախատեսված արձակուրդների, ինչպես նաև հանգստի և տոնական օրերի ընթացքում երեխաները վերադառնում են ընտանիք:

Խնամքի կենտրոնն ունի մրգատու այգի, խաղահրապարակ, քանդակագործության, ձեռքի աշխատանքի, սեղանի թենիսի, ֆուտբոլի, բասկետբոլի, վոլեյբոլի, թեթև ատլետիկա մարզաձևերի խմբակներ:

Հաստատությունում գործում է շուրջօրյա առաջին բուժօգնության սպասարկման կենտրոն, ատամնաբուժարան, վարսավիրանոց, կոշկակարանոց, լվացքատուն:

1997թ. կենտրոնում ստեղծված “Կոմիքս” տիկնիկային թատերախումբը ունեցել է բազմաթիվ հաջողություններ, արժանացել է մի շարք հանրապետական փառատոնների մրցանակների, ստացել է մեդալներ, դիպլոմներ, դրամական պարգևներ /”Թատերական Լոռի-99” մրցույթում “Լավագույն մանկական ներկայացում” գլխավոր մրցանակ, “Թատերական Լոռի” մրցույթին` լավագույն ռեժիսորական աշխատանք` գլխավոր մրցանակ, “Նռան հատիկ” մանկապետական թատերական փառատոն/: Թատերախումբը ստացել է բազմաթիվ հավաստագրեր, դիպլոմներ, վկայագրեր, շնորհակալագրեր, վկայականներ, հուշանվերներ:

Մի շարք հասարակական կազմակերպությունների /”Փրոջեքթ Հարմոնի”, “GTZ”, ՀՕՖ, IRD, World Vision/, ծրագրերի /”Հայ կրթական ծրագիր”/ և  բազմաթիվ բարերարների /ամերիկահայ Լուսինե Մարտիրոսյան/ հովանավորությամբ վերանորոգվել են կենտրոնի մասնաշենքերը, ստեղծվել են համակարգչային դասասենյակներ, ձեռք են բերվել բազմաթիվ տեխնիկական սարքավորումներ, կառուցվել է ջերմոց:

 

Խնդիրներ, ծրագրեր

Հաստատության առջև ծառացած խնդիրները`

  • Մասնաշենքերի վերանորոգում:

 

 

Հասցե`                ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, Կամոյի փողոց 137

Տնօրեն`               Վարդան Հախվերդյան

Հաշվեհամար`   160 150 112 771 ՎՏԲ Հայաստան բանկ, Դիլիջան մասնաճյուղ