ԱՎԱՆԴՆԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ

Ավանդատուների ամփոփ ցուցակում և վիճահարույց ցուցակում Ձեր տվյալը

Սոց. քարտի համարը   



 

Նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական խնայբանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրած դրամական ավանդների դիմաց փոխհատուցման ծրագիր

Ծրագիրն իրականացվում էՀՀ 2006թ. պետական բյուջեի մասինՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 8-րդ հավելվածով հաստատված ծրագրով և ՀՀ կառավարության 2006թ. մարտի 16-ի N 352-Ն որոշմամբ հաստատված կարգով (այսուհետ` Կարգ):
Համաձայն օրենքի, ծրագիրը կրում է հասցեական բնույթ և նպատակուղղվում է սոցիալապես առավել անապահով խմբերին դասված քաղաքացիների սոցիալական վիճակի բարելավմանը:
Հետևաբար, այս ծրագիրն ավանդների վերադարձ չէ, այն չի կարող վերաբերել բոլոր ավանդատուներին, քանի որ նրանք ոչ բոլորն են սոցիալապես առավել անապահով կամ աղքատ:
Ելնելով ծրագրի նպատակից օրենքով սահմանվել են ավանդի դիմաց փոխհատուցման իրավունքը ճանաչելու հետևյալ պարտադիր պայմանները`
ավանդի փոխհատուցում ստանալու իրավունք ունեն 2005թ. հուլիսի 1-ից մինչև 2006թ. ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում անընդմեջ ընտանեկան նպաստի իրավունք ունեցող ընտանիքների կազմում ընդգրկվածՀայխնայբանկ ՓԲԸ ավանդատու հանդիսացող, ստորև բերված խմբերին դասված քաղաքացիները, ըստ այդ խմբերի ստորև թվարկման հերթականության.

ա) 70 տարին լրացած և դրանից բարձր տարիքի կենսաթոշակառու
բ) մինչև 70 տարեկան կենսաթոշակառու
գ) միայնակ կենսաթոշակառու
դ) Հայրենական մեծ պատերազմի մասնակից և նրան հավասարեցված անձ
ե) ՀՀ պաշտպանության 1990-1994թթ. ընթացքում մարտական գործողություններին մասնակցած անձինք և նրանց ընտանիքի անդամները, դրա հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած անձինք և նրանց ընտանիքի անդամները, ինչպես նաև զոհվածների ընտանիքի անդամները
զ) առաջին, երկրորդ կամ երրորդ խմբի հաշմանդամները
է) ՀՀ պաշտպանության 1990-1994թթ. ընթացքում մարտական գործողություններից տուժած սահմանամերձ բնակավայրի բնակիչները
ը) երկրաշարժից տուժած աղետի գոտու բնակիչները
թ) բազմազավակ ծնողները, ինչպես նաև այդ ծնողների երեխաները:

Ինչպես երևում է, Օրենքը սահմանել է ոչ միայն ավանդի դիմաց փոխհատուցման իրավունքի ճանաչման հիմքերը, այլ նաև առաջնահերթությունները:
ՀՀ կառավարության 2006թ. մարտի 16-ի N 352-Ն որոշմամբ հաստատված կարգով 2006թ. ընթացքում ապրիլի 12-ից մայիսի 12-ն ընկած ժամակահատվածում սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինները (այսուհետ` ՍԾՏՄ կամ ինչպես բնակչությունն է կոչումՓարոս”) իրականացրել են փոխհատուցման իրավունք ունեցող անձանց հաշվառում: Կարգի 5-րդ կետով սահմանվել է, որ դիմումների ընդունման ժամկետը լրանում է 2006թ. մայիuի 12-ին: Այդ ժամանակահատվածում հաշվառվել են 61680 անձինք իրենց 138061 ավանդային գրքույկներով: Ընդ որում Կարգի 7-րդ կետով սահմանվել է, որ յուրաքանչյուր ավանդային գրքույկի համար ներկայացվում է առանձին դիմում:
Հետևաբար, 2006թ. մայիսի 12-ից հետո փոխհատուցման իրավունք ունեցող անձի, ինչպես նաև արդեն հաշվառված անձի նոր ավանդային գրքույկի հաշվառում չի իրականացվում:
Դիմողին հաշվառելու դեպքում ավանդատուի խնայողական գրքույկի առաջին էջի վրա նշվել է դրա հաշվառված լինելու հանգամանքը և գրքույկը փաստաթղթերի բնօրինակների հետ վերադարձվել է դիմողին, առանց որևէ այլ նշումի, մասնավորապես` չփոփոխելով ներդրված ավանդի (խորհրդային ռուբլիով) չափը:
Հետևաբար, փոխհատուցման իրավունքը ճանաչված անձի գույքային իրավունքը տվյալ ավանդային գրքույկով ներդրված ավանդի (խորհրդային ռուբլիով) նկատմամբ չի փոխվում, քանի որ ինչպես օրենքն էր սահմանել, այս ծրագիրն ավանդի վերադարձ չէ, այլ սոցիալական օգնության տրամադրում:
Հաշվի առնելով, որ համաձայն Օրենքի 8-րդ հավելվածի առաջին մասի` փոխհատուցման տրամադրումը պետք է կրի հասցեական բնույթ, և փոխհատուցման իրավունքը ճանաչվում է տվյալ անձի ընտանիքի աղքատ լինելու, ինչպես նաև անձամբ նրա սոցիալական խմբով առավել խոցելի խմբին դասված լինելու հիման վրա, ՀՀ կառավարության 2006թ. մարտի 16-ի N 352-Ն որոշմամբ հաստատված կարգի 28-րդ կետով փոխհատուցում ստանալու ավանդատուի պահանջի իրավունքը համարվում է անձի հետ անխզելիորեն կապված իրավունք, այն չի կարող անցնել այլ անձի (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 398 հոդված), լինել գրավի առարկա (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 230 հոդվածի առաջին մաս), մտնել ժառանգության զանգվածի մեջ (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1186 հոդվածի երկրորդ մաս):
Այսպիսով` ավանդի նկատմամբ քաղաքացու գույքային իրավունքը չի փոփոխվում, նրա մահից հետո ավանդը (խորհրդային ռուբլիով) մտնում է ժառանգության զանգվածի մեջ, իսկ ավանդի դիմաց փոխհատուցման գույքային իրավունքն անձի հետ անխզելիորեն կապված իրավունք է, ուստի այն չի կարող մտնել ժառանգության զանգվածի մեջ:
ՀՀ կառավարության 2006թ. մարտի 16-ի N 352-Ն որոշմամբ հաստատված կարգով փոխհատուցման իրավունք ունեցող անձանց ճշգրտված ամփոփ ցուցակները 2006թ. հուլիս ամսին խմբավորվել ենՀՀ 2006թ. պետական բյուջեի մասինՀՀ օրենքի 8-րդ հավելվածով հաստատված ծրագրի 2-րդ մասով և ՀՀ կառավարության 2006թ. մարտի 16-ի N 352-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետով սահմանված առաջնահերթություններով: Կարգի 24-րդ կետը սահմանում է, որ փոխհատուցում ստանալու իրավունք ունեցող ավանդատուն ընդգրկվում է Օրենքի 8-րդ հավելվածի երկրորդ մասով սահմանված սոցիալական այն խմբի ցուցակում, որը տվյալ անձի ունեցած սոցիալական խմբերից իր դիրքով ամենաբարձրն է կամ միակն է:
Նույն սոցիալական խմբի ներսում վճարման ժամանակացույցը որոշելիս վճարման ավելի վաղ ժամկետում ընդգրկվում են 2 և ավելի սոցիալական խումբ ունեցող ավանդատուները:
Մեկից ավելի սոցիալական խմբերի առկայության պարագայում առաջնայնությունը տրվում է այն ավանդատուին, որը միաժամանակ պատկանում է ցուցակի խումբը որոշող սոցիալական խմբի հաջորդ ստորադաս խմբին, հետագա առաջնայնությունները որոշելիս ավանդատուները ներառվում են ցուցակում` ըստ հաջորդող սոցիալական խմբերից ամենաբարձր խմբին պատկանելության:
Տվյալ խմբում ընդգրկված անձը չի ներառվում հաջորդ ստորադաս խմբերի ցուցակներում:
Կարգի 15-17-րդ կետերի համաձայն հաշվառված տվյալները ճշտվել ենՀայխնայբանկ” (ներկայումսՎՏԲ Հայաստան բանկՓԲԸ) փակ բաժնետիրական ընկերության տեղեկատվության միջոցով և հայտնաբերված տարբերությունները որպես վիճահարույց տվյալ ամրագրվել է տվյալ անձին վերաբերող տեղեկատվական բազայում, այնուհետև կազմվել են ավանդատուների ճշտված ամփոփ ցուցակները և վիճահարույց ավանդներով ավանդատուների ցուցակները:
Հաստատված խմբային ցուցակները 2006թ. հուլիսից հրապարակվել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ինտերնետային կայքում` առանց վճարման ենթակա գումարները նշելու` դրա մասին զանգվածային լրատվության միջոցներով իրազեկելով հանրությանը (www.mss.am): Տեղեկատվությունը հասանելի է հաշվառված անձի սոցիալական ապահովության քարտի համարի միջոցով:
Հետևաբար, 2006թ. հաշվառված փոխհատուցման իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք (կամ նրա վստահելի անձը) իր հերթական համարը ամփոփ ցուցակում, ինչպես նաև իր տվյալներում վիճահարույց հանգամանքներ լինելու մասին կարող է ճշտել ՀՀ աշխատանքի և uոցիալական հարցերի նախարարության ինտերնետային կայքում (www.mss.am):
ՀՀ կառավարության 2006թ. մարտի 16-ի N 352-Ն որոշմամբ հաստատված կարգով ավանդի փոխհատուցման իրավունք ունեցող անձանց վիճահարույց տվյալների ճշգրտման աշխատանքները շարունակում են ՍԾՏՄ-ներում (Փարոսում):
Ճշգրտումները կարող են վերաբերել հաշվառված անձանց սոցիալական խմբերին, որը կարող է բերել հաշվառման հերթական համարի փոփոխության (ինչպես տվյալ ավանադատուի, այնպես էլ նրան նախորդող ու հաջորդող այլ ավանադատուների համար), ինչպես նաև ներդրված ավանդի չափին (ավանդի փոխհատուցման գումարի փոփոխություն), որի ճշգրտման հիմքըՎՏԲ-Հայաստան ՓԲԸ տրամադրած տեղեկանքն է:
Հետևաբար, փոխհատուցման իրավունք ունեցող և 2006թ. հաշվառված յուրաքանչյուր ոք, որն իր տվյալներում ունի վիճահարույց հանգամանքներ, կարող է ներկայացնել դրանք ճշգրտող համապատասխան տեղեկատվությունը հավաստող փաստաթուղթ իր բնակության վայրի ՍԾՏՄ (Փարոս), և բավարար հիմքերի առկայության դեպքում կվերանայվի ինչպես նրա փոխհատուցման ենթակա գումարի չափը, այնպես էլ տվյալ անձի հերթական համարը:
Եթե ներդրված ավանդի չափին վերաբերող տվյալը ճշգրտվում է տվյալ անձի ավանդի փոխհատուցման վճարումից հետո (ճշգրիտ տվյալների մասով), ապա այդ անձի ավանդի փոխհատուցումը ճշգրտված մասով վճարվում է իր նախկին հերթով (այդ պահի համար` արտահերթ):
ՀՀ 2006թ. պետական բյուջեի մասինՀՀ օրենքի 8-րդ հավելվածով հաստատված ծրագրի 4-րդ մասով սահմանվել է ավանդի դիմաց փոխհատուցման չափի որոշման սանդղակը, որը ներկայացվում է ստորև.

 

Ավանդի գումարի չափը (խորհրդային ռուբլի) Տրամադրվող փոխհատուցման գումարը (ՀՀ դրամով)
1000-ից ոչ ավելի Ավանդի գումարը x 84
1001-ից մինչև 3000 (ներառյալ) 84000+ (ավանդի 1000 խորհրդային ռուբլին գերազանցող գումարը x 29.4)
3001-ից մինչև 5000 (ներառյալ) 142800+ (ավանդի 3000 խորհրդային ռուբլին գերազանցող գումարը x 16.8)
5001-ից մինչև 10000 (ներառյալ) 176400+ (ավանդի 5000 խորհրդային ռուբլին գերազանցող գումարը x 8)
10000-ից ավելի 216400+ (ավանդի 10000 խորհրդային ռուբլին գերազանցող գումարը x 4)

 

Հետևաբար, փոխհատուցման իրավունք ունեցող և 2006թ. հաշվառված յուրաքանչյուր ոք կարող է ինքնուրույն հաշվել իրեն հասանելիք փոխհատուցման գումարի չափը:
ՀՀ 2012 թ. պետական բյուջեով ավանդների փոխհատուցման ծրագրի համար նախատեսվել է 1,655 մլրդ դրամ:
2006 թվականից մ
ինչև 2012թ. նոյեմբեր ամիսների ընթացքում իրականացվել են ավանդի փոխհատուցման իրավունք ունեցող 54460 համարով հաշվառված անձը ներառյալ` ավանդի փոխհատուցման վճարումները:
2012
թվականի օգոստոս ամսին ավանդի փոխհատուցման վճարման ցուցակում ընդգրկվել են 2006թ. հաստատված խմբային ցուցակներում ներառված “երկրաշարժից տուժած աղետի գոտու բնակիչներ” սոցիալական խմբեր ունեցող ավանդատուները:

ՀՀ կառավարության 2006թ. մարտի 16-ի N 352-Ն որոշմամբ հաստատված կարգն ավանդի փոխհատուցման իրավունք ունեցող անձանց ամփոփ ցուցակից դուրս գալու երկու դեպք է սահմանում.
ա. ցուցակում ընդգրկված ավանդատուի 2006թ. ապրիլի 1-ից հետո ընտանեկան նպաստ ստանալու իրավունքը` նախկինում այդ իրավունքն անհիմն լինելու հանգամանքի հայտնաբերման պատճառով, կորցնելու դեպքում (կարգի 30 կետ),
բ. ավանդատուի մահվան դեպքում (կարգի 31 կետ):

Փոխհատուցման իրավունք ունեցող անձանց ամփոփ ցուցակից դուրս գալը նույնպես հանգեցնում է հաշվառված մյուս ավանդատուների հերթական համարի փոփոխության:
ՀՀ 2006թ. պետական բյուջեի մասինՀՀ օրենքի 8-րդ հավելվածով հաստատված ծրագրով և ՀՀ կառավարության 2006թ. մարտի 16-ի N 352-Ն որոշմամբ հաստատված կարգով փոխհատուցման իրավունք ունեցող և 2006թ. հաստատված խմբային ցուցակներում ավանդատուների հերթի փոփոխության բացառություններ չեն սահմանվել:
Հետևաբար, 2006թ. հաստատված խմբային ցուցակներում ավանդատուների հերթական համարների փոփոխություն` բացառության կարգով, չի կարող լինել:
Ավանդի փոխհատուցման իրավունք ունեցող անձանց վիճահարույց տվյալները ճշգրտվում են միայն տվյալ ավանդատուի դիմելու և համապատասխան փաստաթղթերը (հիմքերը) ներկայացնելու դեպքում: “ՀՀ 2006թ. պետական բյուջեի մասին ՀՀ օրենքի 8-րդ հավելվածով հաստատված ծրագրով և ՀՀ կառավարության 2006թ. մարտի 16-ի N 352-Ն որոշմամբ հաստատված կարգով վիճահարույց տվյալների ճշգրտման վերջնաժամկետ չի սահմանվել:
Հետևաբար, վիճահարույց հանգամանքի ճշգրտման գործընթացն անընդհատ է:
ՀՀ Ազգային Ժողովի հավանությանն արժանացած ՀՀ կառավարության 2008թ. ապրիլի 28-ի N 380-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության ծրագրի 4-րդԿառավարության գործունեության հիմնական ուղղություններըբաժնի 4.4 “Սոցիալական ոլորտըենթաբաժնի 4.4.2Սոցիալական պաշտպանությունըհատվածի յոթերորդ ուղղությամբ սահմանված է, որ Կառավարությունը շարունակելու է նախկին ԽՍՀՄ խնայբանկում եղած ավանդների փոխհատուցման քաղաքականությունը` արդեն իսկ ձևավորված ձևաչափով:
Հետևաբար, ծրագիրն իրականացվում է նկարագրված դրույթներին համապատասխան, և ծրագրի փոփոխության, նոր հաշվառումների որևէ ժամկետ սահմանված չէ: