ՔԱՂՎԱԾՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

11 փետրվարի 2010 թվականի  N 5

33. ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ
ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Հավանություն տալ գենդերային քաղաքականության հայեցակարգին` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին, Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` վեցամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ներկայացնել համապատասխան ոլորտներում իրականացվելիք գենդերային քաղաքականության 2011-2015 թվականների միջոցառումների ծրագրերը (այսուհետ` ծրագրեր):

3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` ծրագրերն ստանալուց հետո երկամսյա ժամկետում ամփոփել և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել գենդերային քաղաքականության 2011-2015 թվականների միջոցառումների ծրագիրը:

4. Հայաստանի Հանրապետությունում գենդերային քաղաքականության համակարգման լիազորությունը վերապահել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ                                                        ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

2010թ. փետրվարի 18
Երևան