ՔԱՂՎԱԾՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ  ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

                        27 հոկտեմբերի 2011 թվականի  N 42

5. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԻՆ ԵՎ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Հավանություն տալ`

1) Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2012 թվականի պետական ծրագրին` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2012 թվականի պետական ծրագրի իրականացումն ապահովող միջոցառումների ցանկին` համաձայն N 2 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության հանրապետական և տարածքային կառավար­ման մարմինների ղեկավարներին` Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական իրավիճակի բարելավման ամենամյա պետական ծրագրով նախատեսված միջոցառում­ների մոնիթորինգի իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության աշ­խա­տանքի և սոցիալական հարցերի նախարարին ներկայացնել տեղեկատվություն հետևյալ պարբերականությամբ`

1) միջոցառումների իրականացման ընթացքի վերաբերյալ` ընթացիկ տարվա առա­ջին կիսամյակին հաջորդող ամսվա  30-ին.

2) իրականացված միջոցառումների արդյունքների վերաբերյալ` հաշվետու տար­վան հաջորդող տարվա հունվարի 30-ին:

                    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՊԵՏ                                                           ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

2011թ. նոյեմբերի 1
Երևան

ՀԱՎԵԼՎԱԾ 1
ՀԱՎԵԼՎԱԾ 2