ՀՀ Կառավարության 2010թ. հունիսի 3-ի “Ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման գործընթացի կազմակերպման հայեցակարգին հավանություն տալու մասին” N 21 նիստի արձանագրությունից քաղվածք

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ  ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

                          3 հունիսի 2010 թվականի  N 21

5. ԻՆՏԵԳՐՎԱԾ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Հավանություն տալ ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման գործընթացի կազմակերպման հայեցակարգին` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին`
1) կազմակերպել հայեցակարգի հանրային քննարկումներ հասարակական, քաղաքական կազմակերպությունների, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների մասնակցությամբ.
2) հաշվի առնելով միջազգային փորձը` Համաշխարհային բանկի սոցիալական պաշտպանության ոլորտի կառավարման վարկային ծրագրի աջակցությամբ մշակել ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման միասնական համակարգի կառուցվածքագործառութային մոդելը.
3) իրականացնել մոդելի կիրարկման փորձնական ծրագիր և ծրագրի արդյունքների հաշվառմամբ Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել մոդելի ներդրումն ապահովող միջոցառումների ծրագիր-ժամանակացույցը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ                                                           ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

2010թ. հունիսի 7
Երևան

ՀԱՎԵԼՎԱԾ