Հիմնախնդիրներ

Բարեգործության ոլորտում գործող ՀՀ օրենսդրության և իրավական ակտերի միասնական կիրարկման ապահովում:

Սոցիալական ոլորտում իրականացվող բարեգործական ծրագրերի շրջանակներում ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի հետ համագործակցություն:

Բարեգործական կազմակերպությունների կողմից իրականացվող ծրագրերի ուսումնասիրում և դրանք բարեգործական որակելու կամ դրանց արտոնություններ տալու նպատակով համապատասխան եզրակացությունների տրամադրում ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովին:

Միջազգային և տեղական կազմակերպությունների համագործակցությամբ բարեգործական աջակցության և զարգացման ծրագրերի մշակում և իրականացման համակարգում:

Սոցիալական ոլորտում բարեգործական աջակցության ծրագրեր իրականացնող միջազգային, տեղական, հասարակական կազմակերպությունների ծրագրերի համակարգում, ինչպես նաև համատեղ ծրագրերի (սննդի, հագուստեղենի, գրենական պիտույքների բաշխման) իրականացում սոցիալական ծառայությունների տարածքային գործակալությունների միջոցով:

Բարեգործներին և բարեգործական ծրագրերին վերաբերող տեղեկատվական շտեմարանների ստեղծում և վարում:

Միավորված ազգերի կազմակերպության Պարենի համաշխարհային ծրագրի և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև 2000թ. հունիսի 9-ին կնքվել է Հիմնական համաձայնագիր, որը Ազգային Ժողովի կողմից վավերացվել է 2001թ. սեպտեմբերի 12-ին:
Միավորված ազգերի կազմակերպության Պարենի համաշխարհային ծրագրի եւ Հայաստանի Հանրապետության կառավարության միջեւ 2001թ. հուլիսի 16-ին կնքվել է Համաձայնագիր, Օգնության ու վերականգնման երկարատեւ միջոցառումների ծրագիր -ԱՐՄ 10053.0 Օգնություն Հայաստանի անապահով խմբերին: Համաձայնագիրը կնքվել է 2 տարի ժամկետով (01.07.2001-30.06.2003թ.), ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 30.462.846 ԱՄՆ դոլար: Ծրագիրը հիմնականում կենտրոնացած է եղել ՀՀ Շիրակի, Գեղարքունիքի, Սյունիքի, Տավուշի մարզերում եւ Երեւան քաղաքում: Համաձայնագիրը երկարացվել է 1 տարի ժամկետով` մինչեւ 30.06.2004թ.:
Միավորված ազգերի կազմակերպության Պարենի համաշխարհային ծրագրի եւ Հայաստանի Հանրապետության կառավարության միջեւ 2004թ. հունիսի 2-ին կնքվել է Համաձայնագիր, Օգնության ու վերականգնման երկարատեւ միջոցառումների ծրագիր – ԱՐՄ 10053.1 Օգնություն Հայաստանի անապահով խմբերին: Համաձայնագիրը կնքվել է 2 տարի ժամկետով (01.07.2004-30.06.2006թ.), ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 6.443.095 ԱՄՆ դոլար: Ծրագրի ժամկետը երկարացվել է մինչեւ 2007թ. հունիսի 30-ը: Համաձայնագրով իրականացվում է Օգնության սննդի բաշխում, Սնունդ աշխատանքի դիմաց, Սնունդ ուսուցման դիմաց եւ Դպրոցական սնուցում ծրագրերը: Օգնության սննդի բաշխում ծրագիրը իրականացվում է սոցիալական ծառայության տարածքային գործակալությունների միջոցով 2 ամիս պարբերականությամբ ՀՀ Շիրակի, Լոռու մարզերի քաղաքային բնակավայրերի եւ Երեւան քաղաքի 36300 շահառուների համար:
2007թ. սեպտեմբերի 3-ին Միավորված ազգերի կազմակերպության Պարենի համաշխարհային ծրագրի եւ Հայաստանի Հանրապետության կառավարության միջեւ կնքվել է Համաձայնագիր, Օգնության ու վերականգնման երկարատեւ միջոցառումների ծրագիր – ԱՐՄ 10053.2 Օգնություն Հայաստանի անապահով խմբերին: Համաձայնագիրը կնքվել է 18 ամիս ժամկետով (06.07.2007-31.12.2008թ.), ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 4.028.660 ԱՄՆ դոլար: Համաձայնագրի շրջանակներում իրականացվում է “Օգնության պարենի բաշխում անապահով ընտանիքներին”, “Սնունդ աշխատանքի դիմաց”, “Սնունդ ուսուցման դիմաց” և “Դպրոցների սնուցման” ծրագրերը: Համաձայնագրի ավարտից հետո ՄԱԿ ՀՊԾ-ն նախատեսում է ավարտել իր առաքելությունը Հայաստանում եւ մշակել ելքի ռազմավարություն: Նախատեսվում է գրասենյակի որոշակի գործառույթների փոխանցում ՀՀ կառավարությանը:
ՄԱԿ Համաշխարհային պարենի “Օգնության սննդի բաշխում” ծրագրի շրջանակներում 2007թ. ընթացքում Երեւան քաղաքում, ՀՀ Շիրակի, Լոռու մարզերի քաղաքային բնակավայրերում Սոցիալական ծառայության տարածքային գործակալությունների միջոցով իրականացվել է երկու փուլ, յուրաքանչյուր փուլում բաշխվել է 36.300 չափաբաժին սնունդ` ընդամենը 1640 տոննա ալյուր, 102 տոննա բուսական յուղ, 36 տոննա ոսպ: Այդ թվում`

  • թիվ 70 պա?ենային աջակցության ծրագրով 33.300 ընտանիքի բաշխվել է 36.300 չափաբաժին պարենամթերք, մեկ չափաբաժնի պարունակությունը` 25 կգ ալյուր, 1 լիտր բուսական յուղ,
  • թիվ 71 պարենային աջակցության ծրագրով 33.300 ընտանիքի բաշխվել է 36.300 չափաբաժին պարենամթերք, մեկ չափաբաժնի պարունակությունը` 20 կգ ալյուր, 2 լիտր բուսական յուղ, 1 կգ ոսպ:

ՄԱԿ Համաշխարհային պարենի “Օգնության սննդի բաշխում” ծրագրի շրջանակներում 2008թ. ընթացքում Երևան քաղաքում, ՀՀ Շիրակի, Լոռու մարզերի քաղաքային բնակավայրերում Սոցիալական ծառայության տարածքային գործակալությունների միջոցով իրականացվել է մեկ փուլ` թիվ 72 պարենային աջակցության ծրագիր. 33.300 ընտանիքի բաշխվել է 36.300 չափաբաժին պարենամթերք, մեկ չափաբաժնի պարունակությունը` 30 կգ ալյուր, 2 լիտր բուսական յուղ, 1 կգ ոսպ, և ևս 2 փուլ պետք է իրականացվի մինչեւ տարեվերջ:
ՄԱԿ Համաշխարհային պարենի “Օգնության սննդի բաշխում” ծրագրի շրջանակներում ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության տնային պայմաններում միայնակ տարեցների եւ հաշմանդամների սոցիալական սպասարկման կենտրոնի կողմից 2007թ. ընթացքում Երևան քաղաքի 3000 միայնակ տարեցների երկու փուլով հատկացվել է պարենի օգնություն:

2008թ. ընթացքում Երևան քաղաքում, ՀՀ Շիրակի, Լոռու մարզերի քաղաքային բնակավայրերում սոցիալական ծառայությունների տարածքային մարմինների միջոցով իրականացվել է մեկ (թիվ 72) ծրագիր և ընթացքի մեջ է երկրորդը` թիվ 73-ը: Արդյունքում կբաշխվի ընդամենը` 1998 տոննա ալյուր, 134 տոննա բուսական յուղ, 72 տոննա ոսպ: Այդ թվում`

  • թիվ 72 պարենային աջակցության ծրագրով 33.300 ընտանիքի բաշխվել է 36.300 չափաբաժին պարենամթերք, մեկ չափաբաժնի պարունակությունը` 30 կգ ալյուր, 2 լիտր բուսական յուղ, 1 կգ ոսպ
  • թիվ 73 պարենային աջակցության ծրագրով 33.300 ընտանիքի բաշխվել է 36.312 չափաբաժին պարենամթերք, մեկ չափաբաժինը մարզերում պարունակում է 25կգ ալյուր, 2լ բուսական յուղ եւ 1կգ ոսպ, իսկ Երեւան քաղաքում`  20կգ ալյուր, 2լ բուսական յուղ եւ 1կգ ոսպ: