Երկուշաբթի, Դեկտեմբեր 18, 2017
Գլխավոր ՆԱԽԱՐԱՐԻՆ ԿԻՑ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՆԱԽԱՐԱՐԻՆ ԿԻՑ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին կից հասարակական խորհուրդ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2016 թ.-ի հունիսի 3-ի N 62-Ա/1 հրամանի համաձայն հաստատվել է նախարարին կից հասարակական խորհրդի կազմն ու առավելագույն թվաքանակը: Հասարակական խորհուրդը խորհրդակցական մարմին է, որի նպատակն է աջակցել Նախարարության առջև դրված խնդիրների ու գործառույթների առավել արդյունավետ իրականացմանը՝ ներկայացնելով առաջարկություններ սոցիալական պաշտպանության ոլորտում Նախարարության կողմից վարվող քաղաքականության առավել արդյունավետ իրականացման վերաբերյալ: Խորհրդի նախագահը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարն է: Խորհրդի անդամներ են այն հասարակական կազմակերպությունների, զանգվածային լրատվության միջոցների, ազգային փոքրամասնություններ ներկայացնող կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև այն շահագրգիռ անձինք, որոնց գործունեության բնույթը համընկնում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գործունեության հիմնական ուղղություններին:

Խորհրդի աշխատանքների կազմակերպումը, նիստերի անցկացումը, ընդունվող որոշումների բնույթը, նիստի արձանագրման և խորհրդի գործավարության կարգը, խորհրդի նիստը նախագահողի և խորհրդի անդամների իրավունքներն ու պարտականությունները, խորհրդի անդամի լիազորությունների դադարեցումը, ինչպես նաև խորհրդում քննարկված հարցերի վերաբերյալ տեղեկատվության տարածումն ու հաշվետվությունների հրապարակումն իրականացվում են համաձայն նախարարի 2016 թ.-ի N 49-Ա/1 հրամանի:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2017 թ.-ի N 96-Ա/1 հրամանը 2016 թ.-ի N 62-Ա/1 և N 49-Ա/1 հրամաններում իրականացված փոփոխությունների վերաբերյալ

Խորհրդի կազմը

Հայտեր

Ֆիզիկական անձանց դիմումի ձև

Իրավաբանական անձանց դիմումի ձև

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ամփոփաթերթ

ՀՀ ԱՍՀ ՆԱԽԱՐԱՐԻՆ ԿԻՑ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԵՐԿԱՄՅԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ

callback_small.png
requestacallback_caps.png
contact_us_caps.png