Գլխավոր Սամվել Մուրադյան

Սամվել Մուրադյան

Սամվել Պարույրի Մուրադյան

Կենսագրություն

Ծնվել է 1963 թվականի ապրիլի 1-ին:

1982-1987թթ. սովորել է Երևանի պետական համալսարանում՝ պատմություն մասնագիտությամբ, ստացել է պատմաբանի որակավորում:

1987-1991թթ. աշխատել է Հուշարձանների գիտաարտադրական արվեստանոցում՝ կրտսեր գիտական աշխատող:

1990-1994թթ. սովորել է ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի ասպիրանտուրայում։

1991-2014թթ. աշխատել է ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտում՝ կրտսեր գիտական աշխատող, գիտական աշխատող, ավագ գիտական աշխատող։

1998-2014թթ. աշխատել է ՀՀ կառավարության աշխատակազմում՝ սոցիալական հարցերի վարչության գլխավոր մասնագետ:

2014-2016թթ. եղել է ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար։

2016-2019թթ. եղել է ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ղեկավար (գլխավոր քարտուղար)։

2019 թ. հուլիս – 2020թ. հունվար աշխատել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում՝ գլխավոր քարտուղարի տեղակալ։

2020թ. հունվար – 2020թ. օգոստոս  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի խորհրդական։

Պատմական գիտությունների թեկնածու է։

Քաղաքացիական ծառայության երկրորդ դասի պետական խորհրդական։

Ամուսնացած է, ունի 2 որդի։

callback_small.png
requestacallback_caps.png
contact_us_caps.png