Կիրակի, Մայիս 31, 2020
Գլխավոր ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ Անձի ֆունկցիոնալությունը գնահատող մասնագետների ռեեստրում ընդգրկվելու հայտարարություն

Անձի ֆունկցիոնալությունը գնահատող մասնագետների ռեեստրում ընդգրկվելու հայտարարություն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը Հաշմանդամության գնահատման համակարգի բարեփոխումների և անձի ֆունկցիոնալության գնահատման նոր համակարգի ներդրման շրջանակներում ձևավորում է Անձի ֆունկցիոնալությունը գնահատող մասնագետների ռեեստր և հրավիրում է բոլոր հետաքրքրված մասնագետներին (ցանկը նշված է ստորև ներկայացված հրավերում) դիմել մասնագետների ռեեստրում ներառվելու համար և գրանցվել Անձի ֆունկցիոնալությունը գնահատող մասնագետների հաշվառման հարթակում:

Դուք կարող եք համատեղել այս աշխատանքը Ձեր հիմնական զբաղվածության հետ:

Գրանցման վերջնաժամկետը 2020 թ.-ի մարտի 31-ն է:

Գրանցման համար խնդրում ենք.

  1. Ծանոթանալ Անձի ֆունկցիոնալությունը գնահատող մասնագետների ռեեստրում ընդգրկվելու հրավերին,
  2. Մուտք գործել Անձի ֆունկցիոնալությունը գնահատող մասնագետների հաշվառման հարթակ և գրանցվել:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 010 52.17.61, 055 52.17.61, 010. 58.37.31 հեռախոսահամարներով:

callback_small.png
requestacallback_caps.png
contact_us_caps.png