Ուրբաթ, Դեկտեմբեր 13, 2019

ՕԼԳԱ ԱԶԱՏՅԱՆ

Ծնվել է 1981 թվականին:

Կրթություն

2016 Դիվանագիտական ակադեմիա, Մեծ Բրիտանիա

2006 -2007 Սոցիալական քաղաքականություն և հանրային կառավարում, մագիստրոս, Լոնդոնի Մետրոպոլիտան Համալսարան (Բրիտանական Չիվնինգ կրթաթոշակառու):

2002  -2004 Ժողովրդավարության, կառավարման և ընտրությունների ոլորտներում ռեսուրսների պլանավորման և ծրագրերի իրականացման միջազգային ծրագրի շրջանավարտ, փորձագետ (առցանց և առկա ուսուցում), Ավստրալիա

1998 – 2003 Երևանի Պետական Լեզվահասարակագիտական համալսարան

Աշխատանքային փորձ

2016-2019 Հայնրիխ Բյոլ հիմնադրամ, Հայաստանի ծրագրերի և գրասենյակի ղեկավար

2015-ից Երևանի Պետական Լեզվահասարակագիտական համալսարան, դասախոս (Հանրային քաղաքականության պլանավորում և վերլուծություն առարկա)

2009 – 2016 Երևանում Բրիտանական դեսպանատուն, քաղաքական բաժին, ժողովրդավարության, մարդու իրավունքների և հակամարտության դրամաշնորհային ծրագրերի համակարգող

2007 – 2009 Կարճաժամկետ փորձագիտական աշխատանքներ, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ (Մակեդոնիա), ՄԱԿ (Մոլդովա, Թուրքմենստան), Վենետիկի հանձնաժողով (Ստրասբուրգ)

2002 – 2005 Ծրագրի օգնական, Ընտրական համակարգերի միջազգային հաստատություն

Հանրային ակտիվություն

Թեղուտի անտառների պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության անդամ (2007 -2013)

Փրկենք Մաշտոցի Պուրակը քաղաքացիական նախաձեռնության անդամ (2012)

100 դրամ քաղաքացիական նախաձեռնության անդամ (2013)

Երկու քաղաքացիական նախաձեռնությունների ֆորումի համահեղինակ և կազմակերպիչ՝ Հեղաֆորում (2011), Վերբեռնելով ապագան (2014)

2014 – 2017 Վանաձորի Հելսինկյան քաղաքացիական ասամբլեա ՀԿ խորհրդի անդամ

2013-2016 Ընդդեմ կանաց նկատմամբ բռնության կոալիցիայի անդամ

Մի քանի միջազգային   հասարակական-քաղաքական հարթակների անդամ (Գլոբալ սոցիալական ֆորում, Գլոբալ Հրապարակ, և այլն)

Միջազգային սոցիոլոգիական ասոցիացիայի Կոմիտե 47-ի անդամ

callback_small.png
requestacallback_caps.png
contact_us_caps.png