Կիրակի, Հունիս 16, 2019

Արման Սամվելի Ուդումյան

Ծնվել է 1977թ. հունիսի 21-ին Տավուշի մարզի Այգեպար գյուղում:

Կրթություն

1998թ. ավարտել է Երևանի պետական մանկավարժական համալսարանի պատմության ֆակուլտետը՝ ստանալով մանկավարժի բակալավրի աստիճան:

2009թ. ավարտել Է Լոնդոնի Տնտեսագիտության դպրոցը` ստանալով Եվրոպական սոցիալական քաղաքականության մագիստրոսի աստիճան (բրիտանական Չիվնինգի կրթաթոշակառու):

2011թ. ավարտել է «Հանրային քաղաքականություն և կառավարում», վեցամսյա ծրագիրը Ֆլետչերի անվան Իրավունքի և Դիվանագիտության Դպրոցում (Թաֆթս համալսարան, ԱՄՆ):

Եվրոպական տարբեր երկրներում մասնակցել Է կենսաթոշակային բարեփոխումների, երիտասարդների սոցիալական ներառման, զբաղվածության և ծրագրերի կառավարման կարճաժամկետ դասընթացների:

19982000թթ. ծառայել Է հայկական զինված ուժերում:

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ

2002-2003թթ. աշխատել է որպես Ծրագրի ղեկավարի օգնական
«Նոր Հայաստան»  հումանիտար աջակցության կենտրոն ՀԿ-ում:

2003-2005թթ.  որպես կամավոր ներգրավված է եղել «Փարոս» երիտասարդական միություն և ՄԱԿ-ի Հայկական ասոցիացիա հասարակական կազմակերպությունների ծրագրերում։

2004-2006թթ.  աշխատել է որպես առաջատար, ապա գլխավոր մասնագետ ՀՀ ԱՍՀՆ «Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոնում:

2005-2006թթ. եղել է ՄԱԿ-ի հայկական ասոցիացիա ՀԿ-ի գործադիր տնօրենը:

2006-2007թթ․ աշխատել է որպես գլխավոր մասնագետ Սոցիալական ապահովության պետական ծառայությունում

2007-2008թթ.  Սոցիալական ապահովության պետական ծառայության պետի օգնական։

2009թ․ ապրիլ-օգոստոս ամիսներին աշխատանքային պրակտիկա է անցել Լոնդոնի Սիներջի կենտրոնում:

2010թ. որպես կենսաթոշակային հարցերով փորձագետ աշխատել է Հայաստանում ԵՄ խորհրդատվական խումբ ծրագրում:

2010-2014թթ․ եղել է ՀՀ Վարչապետին կից Երիտասարդական ազգային քաղաքականության խորհրդի անդամ:

2011-2012թթ. աշխատել է Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն հիմնադրամում:

2012-2016թթ. որպես անկախ փորձագետ ներգրավվել է Համաշխարհային բանկի, Եվրամիության, ԱՄՆ ՄԶԳ, ՄԱԿ-ի զարգածման Ծրագրի, Պարենի համաշխարհային կազմակերպության, Վորլդ Վիժն Հայաստան և մի շարք այլ կազմակերպություննների տարբեր ծրագրերում և հետազոտություններում. մեկ տասնյակ հետազոտական զեկույցների հեղինակ և համահեղինակ է:

2016-2017թթ. աշխատել է որպես դրամաշնորհային ծրագրերի պատասխանատու Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-ՀԱՅԱՍՏԱՆ կազմակերպությունում։

2017-2018թթ. ղեկավարել է Հայաստանի զարգացման հիմնադրամի դոնորների հետ հարաբերությունների թիմը։

2018թ․հունիսից ՀՀ ԱՍՀ նախարարի տեղակալն է։

callback_small.png
requestacallback_caps.png
contact_us_caps.png