ՎԱՀՐԱՄ ՏԵՐ-ԲԱԼՅԱՆ
Ծնվել է 1968 թվականին, Երևանում։
Կրթությունը
Ավարտել է Երևանի Ղ. Աղայանի անվան թիվ 63 միջնակարգ դպրոցը։
1986-1988թթ. ծառայել է Խորհրդային բանակում։
1989-1995 թթ. Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետ
2000-2003թթ. ՀՀ պետական կառավարման ակադեմիա, Պետական կառավարում և տեղական ինքնակառավարում ֆակուլտետ։
2009-2010 թթ. Եվրոպայի խորհրդի Քաղաքական դասընթացների երևանյան դպրոց
Աշխատանքային փորձը
1990 թ-ից «Սպիտակ» փրկարար ջոկատի անձնակազմի մեջ է
1991-1996թթ-ին Երևանի շտապ բուժօգնության կենտրոնական կայան, բուժակ, հետո՝ բժիշկ
1995 թ-ից «Ազգային երիտասարդական միություն» հասարակական կազմակերպության անդամ է, 1997-ից՝ խորհրդի նախագահը
1997թ.-ից Հայաստանի երիտասարդության ազգային խորհրդի նախագահության անդամ, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ
2000-2002 թթ. ՀՀ կառավարության աշխատակազմի Ազգային ժողովի հետ կապերի վարչություն, գլխավոր մասնագետ
2001-2002թթ. ՀՀ Առողջապահության նախարարության կոլեգիայի անդամ
2002-2016թթ. ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի անդամ
Ամուսնացած է, ունի 2 երեխա։