ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի  նախարարությունը (այսուհետ` Նախարարություն) հայտարարում է ընտրություն  նախարարության  քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

 ԺՈՂՈՎՐԴԱԳՐՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ  ՊԵՏԻ

(25-2.2-73)

Բաժնի պետը` համակարգում է Հայաստանի Հանրապետությունում ժողովրդագրական պետական քաղաքականության հիմնական ուղղությունների մշակումը:

Կազմակերպում և համակարգում է հանրապետությունում ժողովրդագրական իրավիճակի վերլուծության և գնահատման աշխատանքների իրականացումը, ժողովրդագրության ակտիվ քաղաքականությանն ուղղված աշխատանքների վերաբերյալ ներկայացվող հաշվետվությունների կազմման աշխատանքները:

կազմակերպում և համակարգում է նորմատիվ իրավական ակտերի նախագծերի ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ուղղված միտումների տեսանկյունով ժողովրդագրական փորձաքննության իրականացումը, ժողովրդագրական վիճակի բարելավմանն ուղղված զբաղվածության և սոցիալական պաշտպանության ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքները:

Մասնակցում է  ժողովրդագրության բնագավառի հինահարցերին վերաբերող գիտաժողովների, սեմինարների և այլ միջոցառումների, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության ու Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից կազմակերպված օպերատիվ միջոցառումներին (շտաբային, հրամանատարաշտաբային ուսումնավարժություններ, խորհրդակցություններ):

Կազմակերպում և համակարգում է Նախարարությունում քաղաքացիական պաշտպանության համակարգի նախապատրաստման ամենամյա հիմնական միջոցառումների (քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում գործելու) պլանների մշակման աշխատանքները, զինվորական հաշվառման ենթակա պահեստազորայինների ամրագրումը:

Մասնակցում է Նախարարության ենթակա կազմակերպությունների է քաղաքացիական պաշտպանության գծով գործունեության ուսումնասիրություններին:

Նախարարին և գլխավոր քարտուղարին  ներկայացնում է առաջարկություններ  քաղաքացիական պաշտպանության հարցերով անձնակազմի նախապատրաստության և քաղաքացիական պաշտպանության աշխատանքների կատարելագործման վերաբերյալ.

Կազմում է միջնաժամկետ ծախսերի ծրագրի և բյուջետային ֆինանսավորման հայտի կազմման աշխատանքները, կազմակերպում է բյուջեի իրականացման աստիճանը բնութագրող ֆինանսական և ոչ ֆինանսական ցուցանիշների կատարման վերաբերյալ եռամսյակային հաշվետվությունների կազմումը և ներկայացումը:

Նախարարության միջազգային համագործակցության և զարգացման ծրագրերի վարչության հետ համատեղ կազմակերպում է ժողովրդագրության բնագավառում հասարակական և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը:

Նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի հետ համատեղ զանգվածային լրատվության և հանրային իրազեկման այլ միջոցներով կազմակերպում է ժողովրդագրական պետական քաղաքականության և իրականացվող ծրագրերի լուսաբանումը:

Գլխավոր քարտուղարի  հանձնարարությամբ կատարում է քաղաքացիների ընդունելություն:

Ստորագրում է Բաժնի անունից պատրաստվող փաստաթղթերը:

Բաժնի լիազորությունների շրջանակներում նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ:

Ըստ անհրաժեշտության ներկայացնում է համապատասխան զեկուցումներ՝ իր կողմից սպասարկվող ոլորտին առնչվող համապատասխան մարմիններում, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից կատարվող աշխատանքների վիճակի մասին:

Իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:

նշված ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`

* ունի բարձրագույն կրթություն,

*քաղաքացիական ծառայության առաջատար պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ, կամ առնվազն երեք տարվա քաղաքացիական ծառայության ստաժ և քաղաքացիական ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ կամ համայնքային ծառայության գլխավոր պաշտոնի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, կամ գիտական աստիճան և առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ վերջին տասը տարվա ընթացքում առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, որից առնվազն մեկ տարին ստորաբաժանման ղեկավարի պաշտոնում, կամ մինչև 2020 թվականի հունվարի 1-ը պետական կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն մեկ տարին ստորաբաժանման ղեկավարի պաշտոնում:

* ունի ՀՀ աշխատանքային օրենսգրքի, «Սոցիալական աջակցության մասին», «Զբաղվածության մասին», «Պետական նպաստների մասին», «Պետական կենսաթոշակների մասին», «Երեխայի իրավունքների մասին», «Քաղաքացիական պաշտպանության մասին», «Զորահավաքի և զորահավաքային պատրաստության մասին»,  «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքների և իր լիազորությունների հետ կապված իրավական  այլ   ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն:

* տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը:

* ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:

  • Աշխատավարձի չափը՝ 256623 ՀՀ դրամ,

Նշված ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու հիմքի հնարավոր վերացման ժամկետն է՝ մինչև ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու հիմքի վերացում։

Դիմող  ՀՀ քաղաքացիները  պետք է ներկայացնեն հետևյալ  փաստաթղթերը

  • դիմում.
  • տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար  մասնագիտական գիտելիքների  և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից  ներկայացվող պահանջների  բավարարումը հավաստող փաստաթղթերի դիպլոմի(ների), վկայական(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել  տեղեկանք համապատասխան մարմնից) պատճեները բնօրինակների հետ միասին.
  • արական սեռի անձիք նաև զինգրքույկ կամ դրան փոխարինող  ժամանակավոր  և զորակոչային  տեղամասին կցագրման  վկայական.
  • մեկ գունավոր լուսանկար 3X4 սմ չափսի.
  • անձնագրի պատճենը (/առաջին և գրանցման էջերով).

Փաստաթղթերը ընդունվում են ամեն օր, ժամը 9.00-12.30-ը,  բացի շաբաթ և կիրակի օրերից:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն  25.03.2019թ.

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի  նախարարության աշխատակազմ /ք.Երևան Կառավարական տուն 3, հեռ.583751 էլեկտրոնային փոստի հասցե. HR@mlsa.am/:

Դիմումի ձևը՝ http://www.mlsa.am/wp-content/uploads/2018/08/Dimum-chen-nerkayacrel.docx

callback_small.png
requestacallback_caps.png
contact_us_caps.png