Գլխավոր ՏԵՂԵԿԱՏՈՒ Թափուր հաստիքներ Թափուր աշխատատեղեր Թափուր աշխատատեղեր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում Զբաղվածության պետական գործակալության Հրազդանի զբաղվածության տարածքային կենտրոնի հաշվառման, խորհրդատվության և ծրագրեի իրականացման բաժնի պետ

Զբաղվածության պետական գործակալության Հրազդանի զբաղվածության տարածքային կենտրոնի հաշվառման, խորհրդատվության և ծրագրեի իրականացման բաժնի պետ

  Կազմակերպում է աշխատանք փնտրող անձանց` խորհրդատվության տրամադրման, կարիքների գնահատման, անհատական ծրագրի կազմման, երկկողմ պայմանագրի կնքման, հաշվառման, գործազուրկի կարգավիճակ տալու, դրա կասեցման, վերականգնման և դադարեցման գործընթացները, զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրի մշակման աշխատանքներին մասնակցությունը, զբաղվածության պետական  և միջազգային պայմանագրերի շրջանակներում` զբաղվածության կարգավորման համատեղ ծրագրերի և դրանց ընթացիկ մոնիթորինգի ու գնահատման իրականացումը, զբաղվածության պետական ծրագրերի իրականացման համար ոչ նպատակային ծախսված ֆինանսական միջոցների վերադարձման, օտարերկրյա պետություններում աշխատանքային գործունեության ծավալման, մասնագիտական ուսուցման ցանկություն ունեցող անձանց տեղեկատվության տրամադրման և խորհրդատվության իրականացման, ինչպես նաև  Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի շրջանակներում արտագնա աշխատանքների համար աշխատանքային միգրանտների հավաքագրման, վերապատրաստման կազմակերպման, պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, սոցիալական գործընկերների, գործատուների, աշխատանքի տեղավորման ոչ պետական, հասարակական և այլ շահագրգիռ կազմակերպությունների հետ բաժնի համագործակցության, քաղաքացիների առաջարկություններին, դիմումներին և բողոքներին ընթացք տալու գործընթացները։ Կենտրոնի տնօրենին ներկայացնում է առաջարկություններ զբաղվածության բնագավառին վերաբերող Հայաստանի Հանրապետության օրենսդրության կատարելագործման, զբաղվածության պետական ծրագրերի իրականացման և ամենամյա ծրագրի վերաբաշխման վերաբերյալ.

     Կենտրոնի տնօրենի հանձնարարությամբ ապահովում է  Բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր նախապատրաստելը, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցներ մշակելը.

Կենտրոնի տնօրենին առաջարկություններ է ներկայացնում՝ Բաժնի քաղաքացիական ծառայողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով  վերապատրաստելու, խրախուսելու, կարգապահական տույժի ենթարկելու վերաբերյալ.

Իրականացնում է տարածքը սպասարկող սոցիալական աջակցության տարածքային գործակալությանը (բաժնին) խնդրահարույց դեպքի հայտնաբերման վերաբերյալ տեղեկատվության տրամադրման աշխատանքները.

համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Բաժնի քաղաքացիական ծառայողների բացակայության դեպքում նրանց փոխարինելու մասին.

Կենտրոնի տնօրենին է ներկայացնում  Բաժնի աշխատանքային ծրագրերը. ըստ անհրաժեշտության,  ներկայացնում է առաջարկություններ՝ Բաժնի աշխատանքներին մասնագետներ, փորձագետներ և գիտական հաստատությունների ներկայացուցիչներ ներգրավելու, ինչպես նաև աշխատանքային խմբեր կազմավորելու համար.

Այլ մարմիններից, պաշտոնատար անձանցից ստանում է բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր, ստորագրում է բաժնի անունից պատրաստվող փաստաթղթերը, բաժնի լիազորությունների շրջանակներում նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.

Բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված, Կենտրոնի տնօրենի գիտությամբ,  կարող է հրավիրել խորհրդակցություններ՝ դրանց մասնակից դարձնելով համապատասխան մարմինների պաշտոնատար անձանց, մասնագետների և փորձագետների։

Իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ աշխատանքներ: 

նշված ժամանակավոր թափուր պաշտոնները զբաղեցնելու համար պահանջվում է`

  • բարձրագույն կրթություն,
  • քաղաքացիական ծառայության պաշտոններում կամ համայնքային ծառայության պաշտոններում առնվազն մեկ տարվա ստաժ, կամ վերջին հինգ տարվա ընթացում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ, կամ առնվազն երկու տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ մինչև 2020 թվականի հունվարի 1-ը պետական կառավարման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ
  • «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մայիսի 29-ի Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 14-ի N 1823-Ն և 1821-Ն որոշումներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» N 578-Ն որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող մի շարք իրավական ակտեր հաստատելու մասին N 534-Ն որոշման և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
  • տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը․
  • ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
  • աշխատավարձի պաշտոնային դրույքաչափը՝ 175932  ՀՀ դրամ,

Նշված ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու հիմքի հնարավոր վերացման ժամկետն է՝ ժամանակավոր թափուր պաշտոնի հիմքի վերացումը։

Դիմող  ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

  • դիմում.
  • տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների  և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների  բավարարումը հավաստող փաստաթղթերի դիպլոմ(ների), վկայական(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել  տեղեկանք համապատասխան մարմնից) պատճեները բնօրինակների հետ միասին.
  • արական սեռի անձիք նաև զին.գրքույկ կամ դրան փոխարինող  ժամանակավոր  և զորակոչային  տեղամասին կցագրման  վկայական.
  • մեկ գունավոր լուսանկար 3X4 սմ չափսի.
  • անձնագրի պատճենը (առաջին և գրանցման էջերով).

Փաստաթղթերը ընդունվում են ամեն օր, ժամը 9.00-12.30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն  25.032019թ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի  նախարարության աշխատակազմ /ք.Երևան Կառավարական տուն 3, հեռ.583751 էլեկտրոնային փոստի հասցե. hr@mlsa.am/:

Դիմումի ձևը՝ http://www.mlsa.am/wp-content/uploads/2018/08/Dimum-chen-nerkayacrel.docx

callback_small.png
requestacallback_caps.png
contact_us_caps.png