Նախարարի տեղակալ Սմբատ Սաիյան

Ըստ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2018 թվականի հուլիսի 31-ի թիվ 87 Ա/1Ա հրամանի, նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանի գործառույթներն են՝

  1. Նախարարի, նախարարի առաջին տեղակալի բացակայության դեպքում, նախարարի հանձնարարությամբ, փոխարինում է նախարարին:
  2. Նախարարի հանձնարարությամբ համակարգում է նախարարության սոցիալական ապահովության ծառայության գործառույթների իրականացումը:
  3.  Համակարգում է`

1) պետական կենսաթոշակների, պարգևավճարների, պատվովճարների, երեխայի ծննդյան միանվագ, մինչև երկու տարեկան երեխայի խնամքի, ժամանակավոր անաշխատունակության, մայրության, ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների բնագավառում պետական քաղաքականության հիմնական և գերակա ուղղությունների մշակման ու իրականացման աշխատանքները,

2) պետական կենսաթոշակներին, պարգևավճարներին, պատվովճարներին, երեխայի ծննդյան միանվագ, մինչև երկու տարեկան երեխայի խնամքի, ժամանակավոր անաշխատունակության, մայրության, ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստներին վերաբերող oրենսդրության կատարելագործման ուղղությամբ առաջարկությունների մշակման աշխատանքները,

3) պետական կենսաթոշակների, պարգևավճարների, պատվովճարների, երեխայի ծննդյան միանվագ, մինչև երկու տարեկան երեխայի խնամքի, ժամանակավոր անաշխատունակության, մայրության, ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման, վերահաշվարկման և վճարման մեթոդական ղեկավարման աշխատանքները,

4) պետական կենսաթոշակային ապահովության համակարգի, պարգևավճարների, պատվովճարների, երեխայի ծննդյան միանվագ, մինչև երկու տարեկան երեխայի խնամքի, ժամանակավոր անաշխատունակության, մայրության, ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների համակարգերի հիմնական ցուցանիշների վերլուծության և զարգացման միտումների նախանշման աշխատանքները,

5) պետական կենսաթոշակների, պարգևավճարների, պատվովճարների, երեխայի ծննդյան միանվագ, մինչև երկու տարեկան երեխայի խնամքի, ժամանակավոր անաշխատունակության, մայրության, ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների ոլորտներում զարգացման (այդ թվում՝ ոլորտներում մատուցվող ծառայությունների մատչելիությունը, հասանելիությունը և հասցեականությունը, իրականացվող վարչարարության արդյունավետությունը բարելավելուն միտված) կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերի մշակման և դրանց իրականացման աշխատանքները,

6) պետական ժողովրդագրական քաղաքականության հիմնական և գերակա ուղղությունների մշակման, ժողովրդագրական վիճակի վերլուծության և գնահատման, նորմատիվ իրավական ակտերի նախագծերի ժողովրդագրական փորձաքննության կազմակերպման և դրանց կատարելագործման վերաբերյալ առաջարկությունների մշակման աշխատանքները,

7) Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման տարեկան և հեռանկարային ծրագրերի մշակման աշխատանքներին մասնակցությունը,

8) օրենքների և այլ իրավական ակտերի մշակման աշխատանքները: