Նախարարի տեղակալ Զարուհի Բաթոյան

Ըստ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2018 թվականի հուլիսի 31-ի թիվ 87 Ա/1Ա հրամանի, նախարարի տեղակալ Զարուհի Բաթոյանի գործառույթներն են՝

  1. Նախարարի, նախարարի առաջին տեղակալի բացակայության դեպքում, նախարարի հանձնարարությամբ, փոխարինում է նախարարին:
  2. Համակարգում է՝

1) տարեցների սոցիալական պաշտպանության բնագավառում պետական քաղաքականության հիմնական և գերակա ուղղությունների մշակման ու իրականացման, ինչպես նաև oրենuդրության կատարելագործման վերաբերյալ առաջարկությունների մշակման աշխատանքները,

2) տարեց և հաշմանդամություն ունեցող քաղաքացիների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում, անկախ դրանց կազմակերպական-իրավական ձևից, խնամքի համար անհրաժեշտ պետական նվազագույն սոցիալական չափորոշիչների մշակման աշխատանքները,

3) հաշմանդամություն ունեցող անձանց պրոթեզաօրթոպեդիկ, վերականգնողական և այլ տեխնիկական միջոցներով ապահովելու պետական նպատակային ծրագրերի մշակման աշխատանքները,

4) բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում և տնային պայմաններում միայնակ տարեց և հաշմանդամ քաղաքացիների խնամքի իրականացման գործընթացը,

5) առանձին uոցիալական խմբերի` բռնադատվածների, պատերազմի վետերանների, Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակիցների (ազատամարտիկների), ՉԱԷԿ-ի վթարի վերացման մասնակիցների սոցիալական պաշտպանության բնագավառում պետական քաղաքականության հիմնական և գերակա ուղղությունների մշակման ու իրականացման աշխատանքները,

6) առանձին uոցիալական խմբերի` բռնադատվածների, պատերազմի վետերանների, Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակիցների (ազատամարտիկների), ՉԱԷԿ-ի վթարի վերացման մասնակիցների սոցիալական պաշտպանության բնագավառի օրենսդրության կատարելագործման նպատակով առաջարկությունների մշակման աշխատանքները,

7) առանձին uոցիալական խմբերի` բռնադատվածների, պատերազմի վետերանների, Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակիցների (ազատամարտիկների), ՉԱԷԿ-ի վթարի վերացման մասնակիցների հիմնախնդիրների ուսումնասիրության, դրանց լուծման ուղղությամբ կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքները,

8) տարեցների, առանձին uոցիալական խմբերի` բռնադատվածների, պատերազմի վետերանների, Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակիցների (ազատամարտիկների), ՉԱԷԿ-ի վթարի վերացման մասնակիցների, հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող պետական և հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության աշխատանքները,

9) բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում և տնային պայմաններում միայնակ տարեց և հաշմանդամ քաղաքացիների խնամքի իրականացման, տարեցների, առանձին uոցիալական խմբերի, անoթևան, մուրացիկ և թափառաշրջիկ անձանց սոցիալական պաշտպանության, կամավորական աշխատանքի, պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության, սոցիալական փաթեթի հատկացման, բնակարանի կարիք ունեցող անձանց բնակարանային ապահովման, «սննդի բանկի» գործարկման բնագավառներում տեղեկատվական հոսքերի կառավարման աշխատանքները,

10) հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության բնագավառում պետական քաղաքականության հիմնական և գերակա ուղղությունների մշակման ու իրականացման աշխատանքները,

11) հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության բնագավառի օրենսդրության կատարելագործման նպատակով առաջարկությունների մշակման աշխատանքները,

12) հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրների ուսումնասիրության, դրանց լուծման, հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար հնարավորությունների ապահովման ուղղությամբ կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքները,

13) հաշմանդամության հիմնական ցուցանիշների (այդ թվում՝ հաշմանդամության շարժի, հաշմանդամություն առաջացնող պատճառների) ուսումնասիրության և վերլուծության, հաշմանդամության կանխարգելման վերաբերյալ առաջարկությունների մշակման աշխատանքները,

14) բժշկասոցիալական փորձաքննության ոլորտի օրենսդրության կատարելագործման վերաբերյալ առաջարկությունների մշակման և բժշկասոցիալական փորձաքննության մեթոդական ղեկավարման աշխատանքները,

15) բժշկասոցիալական փորձաքննության բողոքարկված որոշումների քննարկման և եզրակացությունների տրամադրման աշխատանքները,

16) հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող պետական և հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության աշխատանքները,

17) հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության, բժշկասոցիալական փորձաքննության, պետական կենսաթոշակների, պարգևավճարների, պատվովճարների, երեխայի ծննդյան միանվագ, մինչև երկու տարեկան երեխայի խնամքի, ժամանակավոր անաշխատունակության, մայրության, ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների բնագավառներում տեղեկատվական հոսքերի կառավարման աշխատանքները,

18) Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման տարեկան և հեռանկարային ծրագրերի մշակման աշխատանքներին մասնակցությունը,

19) օրենքների և այլ իրավական ակտերի մշակման աշխատանքները:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Զարուհի Բաթոյանը համակարգում է նաև նախարարության ենթակայությանը հանձնված ստորև ներկայացված ՊՈԱԿ-ների (պետական ոչ առևտրային կազմակերպություն) աշխատանքները։

1․ « Նորքի տուն-ինտերնատ» ՊՈԱԿ

2․ «Երևանի N 1 տուն-ինտերնատ» ՊՈԱԿ

3․ «Գյումրու տուն-ինտերնատ» ՊՈԱԿ

4․ «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ

5․ «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն» ՊՈԱԿ (Երևանում)

6․ «Տնային պայմաններում միայնակ տարեցների և հաշմանդամների սոց. սպասարկման կենտրոն» ՊՈԱԿ (Երևանում)

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Զարուհի Բաթոյանը համակարգում է նաև նախարարության առանձնացված ստորաբաժանումներից Բժշկասոցիալական փորձաքննության գործակալության աշխատանքները։