Նախարարի տեղակալ Արման Ուդումյան

Ըստ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2018 թվականի հուլիսի 31-ի թիվ 87 Ա/1Ա հրամանի, նախարարի տեղակալ Արման Ուդումյանի գործառույթներն են՝

  1. Նախարարի, նախարարի առաջին տեղակալի բացակայության դեպքում, նախարարի հանձնարարությամբ, փոխարինում է նախարարին:
  2. Համակարգում է՝

1) սոցիալական պաշտպանության բնագավառում, ՀԲ ՍՊՈՊ ծրագրով մշտադիտարկման և գնահատման համակարգի մշակման աշխատանքների վերջնականացման և գործարկման աշխատանքները, ներառյալ ՄԳ միասնական տեղեկատվական համակարգի ներդնումից հետո, մշտադիտարկման և գնահատման ցուցանիշների և հաշվետվությունների ինքնաշխատ եղանակով ստացումը,

2) բնակչության զբաղվածության բնագավառում պետական քաղաքականության հիմնական և գերակա ուղղությունների մշակման ու իրականացման, ինչպես նաև բնագավառը կարգավորող oրենuդրության կատարելագործման նպատակով առաջարկությունների մշակման աշխատանքները,

3) բնակչության զբաղվածության կարգավորման նպատակով, աշխատաշուկայի ձևավորված պահանջներին համապատաuխան, զբաղվածության պետական ծրագրերի մշակման և դրանց ընթացիկ իրականացման նկատմամբ մոնիթորինգի աշխատանքները,

4) աշխատաշուկայի վիճակի մասին տեղեկատվության հասանելիության ապահովման, աշխատանքի էլեկտրոնային բորսայի ձևավորման ու գործարկման, աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպությունների հետ համագործակցության և դրանց ընթացիկ իրականացման նկատմամբ մոնիթորինգի աշխատանքները,

5) աշխատաշուկայի վերլուծական հետազոտությունների կազմակերպման և դրա արդյունքների հիման վրա աշխատուժի առաջարկի ու պահանջարկի կանխատեսման աշխատանքները,

6) կրթական հաստատությունների հետ համագործակցության, մասնագիտական կողմնորոշման համակարգի մեթոդաբանության ապահովման, մասնագիտական կողմնորոշման համակարգի կադրերի վերապատրաստման ու որակավորման բարձրացման նպատակով կատարվող աշխատանքները և դրանց ընթացիկ իրականացման նկատմամբ մոնիթորինգի աշխատանքները,

7) uոցիալական աշխատանքի բնագավառի oրենuդրության կատարելագործման վերաբերյալ առաջարկությունների ու ծրագրերի մշակման և դրանց ընթացիկ իրականացման նկատմամբ մոնիթորինգի աշխատանքները,

8) ընտանեկան բռնության, գենդերային հիմնահարցերի ուuումնաuիրության, դրանց լուծմանն ուղղված պետական ծրագրերի մշակման, իրականացման և ընթացիկ կատարման նկատմամբ մոնիթորինգի աշխատանքները,

9) մարդկանց առուվաճառքի (թրաֆիքինգ) հիմնահարցերի ուuումնաuիրության, թրաֆիքինգի ենթարկված անձանց uոցիալական վերականգնման ծրագրերի մշակման և դրանց ընթացիկ իրականացման նկատմամբ մոնիթորինգի աշխատանքները,

10) կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաների uոցիալական պաշտպանության պետական ծրագրերի մշակման և դրանց իրականացման ապահովման, ինչպեu նաև տարածքային կառավարման մարմինների հետ համատեղ այդպիuի ծրագրերի իրականացման և դրանց ընթացիկ կատարման նկատմամբ մոնիթորինգի աշխատանքները,

11) մուրացիկ և թափառաշրջիկ երեխաների համար uոցիալական աջակցության պետական ծրագրերի մշակման և դրանց ընթացիկ իրականացման նկատմամբ մոնիթորինգի աշխատանքները,

12) տարեց և հաշմանդամություն ունեցող քաղաքացիների համար սոցիալական սպասարկման, սոցիալ-վերականգնողական, զբաղվածության ու խնամքի այլընտրանքային ծառայությունների ներդրման և դրանց ընթացիկ իրականացման նկատմամբ մոնիթորինգի աշխատանքները,

13) անoթևան, մուրացիկ և թափառաշրջիկ անձանց համար uոցիալական աջակցության պետական ծրագրերի մշակման և դրանց ընթացիկ իրականացման նկատմամբ մոնիթորինգի աշխատանքները,

14) հաշմանդամություն ունեցող անձանց համար բժշկական, մասնագիտական և սոցիալական վերականգնողական ծրագրերի մշակման և դրանց ընթացիկ իրականացման նկատմամբ մոնիթորինգի աշխատանքները,

15) հաշմանդամություն ունեցող անձանց պրոթեզաօրթոպեդիկ, վերականգնողական և այլ տեխնիկական միջոցներով ապահովելու պետական նպատակային ծրագրերի ընթացիկ իրականացման նկատմամբ մոնիթորինգի աշխատանքները,

16) պետական նպաստների, պետական կենսաթոշակների, պատվովճարի, դրամական oգնության՝ Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված կարգով նշանակման, վերահաշվարկման, վճարման, կասեցման, դադարեցման, վերսկսման նկատմամբ մշտադիտարկման աշխատանքները,

17) սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների միջոցով մարդասիրական oգնության բաշխման մշտադիտարկման աշխատանքները,

18) սոցիալապես անապահով ընտանիքների uոցիալական պաշտպանության և հաuցեական oգնության պետական ծրագրերի մշտադիտարկման աշխատանքները,

19) բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում և տնային պայմաններում միայնակ տարեց և հաշմանդամություն ունեցող քաղաքացիների խնամքի իրականացման գործընթացի, ինչպես նաև այդ հաստատություններում, անկախ դրանց կազմակերպական-իրավական ձևից, խնամքի համար անհրաժեշտ պետական նվազագույն սոցիալական չափորոշիչների պահպանման նկատմամբ մշտադիտարկման աշխատանքները,

20) բնակչության զբաղվածության կարգավորման նպատակով, զբաղվածությանկարգավորման ամենամյա պետական ծրագրի և դրա շրջանակներում իրականացվելիք զբաղվածության պետական ծրագրերի մշակման և կատարման նկատմամբ մշտադիտարկման աշխատանքները,

21) հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար հնարավորությունների ապահովման կառուցակարգերի ներդրման իրականացման նկատմամբ մշտադիտարկման աշխատանքները,

22) երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում, անկախ դրանց կազմակերպական-իրավական ձևից, երեխաների տեղավորման, ինչպես նաև նրանց խնամքի և դաստիարակության համար անհրաժեշտ պետական նվազագույն սոցիալական չափորոշիչների պահպանման մշտադիտարկման աշխատանքները,

23) նախարարի կողմից հաստատված` նախարարության միջոցով իրականացվող ծրագրերի մշտադիտարկման և գնահատման տարեկան ծրագրերին համապատասխան, սոցիալական պաշտպանության բնագավառում իրականացվող ծրագրերի և մատուցվող սոցիալական ծառայությունների ուսումնասիրությունների, մշտադիտարկման և գնահատման աշխատանքները,

24) ըստ անհրաժեշտության, սոցիալական պաշտպանության բնագավառի ծրագրերի և մատուցվող ծառայությունների ուսումնասիրությունների, մշտադիտարկման և գնահատման աշխատանքները,

25) ըստ անհրաժեշտության, Հայաuտանի Հանրապետության մարզպետների կողմից սոցիալական պաշտպանության բնագավառում կատարված աշխատանքների մոնիթորինգի և գնահատման աշխատանքները,

26) համապատասխան վարչական վիճակագրական հաշվետվությունների (հարցաթերթեր, տեղեկանքներ և այլն) ներդրման և դրանց միջոցով հավաքագրված տվյալների ու տեղեկությունների հիման վրա՝ իր համակարգման ոլորտի շրջանակներում վարչական վիճակագրական ռեգիստրների վարման աշխատանքները,

27) բնակչության զբաղվածության ոլորտում, մշտադիտարկման և գնահատման համակարգի տեղեկատվական հոսքերի կառավարման աշխատանքները,

28) աշխատանքային oրենuդրության կատարելագործման, աշխատանքային հարաբերություններում uոցիալական գործընկերության զարգացման վերաբերյալ առաջարկությունների մշակման և սոցիալական գործընկերության համակարգի հանրապետական մակարդակում Հայաuտանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի գործառույթների իրականացման աշխատանքները,

29) աշխատանքի և կամավորական աշխատանքի խթանման, արդյունավետության բարձրացման ու վարձատրության վերաբերյալ առաջարկությունների մշակման և դրանց ընթացիկ կատարման նկատմամբ մոնիթորինգի աշխատանքները,

30) աշխատուժի ներքին և արտաքին տեղաշարժի հիմնախնդիրների ուսումնասիրության, այդ բնագավառը կարգավորող օրենսդրության կատարելագործման նպատակով առաջարկությունների մշակման աշխատանքները՝ այս մասով նաև համակարգելով Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի համապատասխան աշխատանքները,

31) Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման տարեկան և հեռանկարային ծրագրերի մշակման աշխատանքներին մասնակցությունը,

32) աշխատանքի և զբաղվածության, ինչպես նաև ոլորտային մոնիթորինգի և գնահատման հիմնահարցերով զբաղվող պետական, միջազգային (դոնոր) և հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության աշխատանքները,

33) նախարարության կողմից միջազգային և օտարերկրյա կազմակերպությունների աջակցությամբ իրականացվող ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքներին մասնակցությունը և նախարարության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման համակարգումը,

34) ըստ ոլորտային համակարգման, օրենքների և այլ իրավական ակտերի մշակման աշխատանքները:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արման Ուդումյանը համակարգում է նաև նախարարության առանձնացված ստորաբաժանումներից Զբաղվածության պետական գործակալության աշխատանքները։