Նախարարի առաջին տեղակալ Արսեն Մանուկյան

Ըստ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2018 թվականի հուլիսի 31-ի թիվ 87 Ա/1Ա հրամանի, նախարարի առաջին տեղակալ Արսեն Մանուկյանի գործառույթներն են՝

  1. Նախարարի բացակայության դեպքում կատարում է նախարարի պարտականությունները:
  2. Համակարգում է՝

1) ինտեգրված սոցիալական ծառայությունների ներդրման և համակարգի գործարկման  հետ կապված  աշխատանքները,

2) սոցիալական աջակցության բնագավառում պետական քաղաքականության հիմնական և գերակա ուղղությունների մշակման ու իրականացման աշխատանքները,

3) սոցիալական աջակցության բնագավառին վերաբերող oրենuդրության կատարելագործման նպատակով առաջարկությունների մշակման աշխատանքները,

4) սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների գործունեության մեթոդական ղեկավարման աշխատանքները,

5) սոցիալապես անապահով ընտանիքների uոցիալական պաշտպանության և հաuցեական oգնության պետական ծրագրերի մշակման, իրականացման և համակարգման աշխատանքները,

6) երեխաների իրավունքների պաշտպանության բնագավառում պետական քաղաքականության հիմնական և գերակա ուղղությունների մշակման ու իրականացման աշխատանքները,

7) ընտանիքի, կանանց, երեխաների հիմնահարցերի ուuումնաuիրության, դրանք կարգավորող oրենuդրության կատարելագործման վերաբերյալ առաջարկությունների մշակման աշխատանքները,

8) երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում, անկախ դրանց կազմակերպական-իրավական ձևից, երեխաների տեղավորման, ինչպես նաև նրանց խնամքի և դաստիարակության համար անհրաժեշտ պետական նվազագույն սոցիալական չափորոշիչների մշակման աշխատանքները,

9) երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում երեխաների խնամքի ու պաշտպանության իրականացման գործընթացը,

10) որդեգրման ենթակա և որդեգրված երեխաների ու որդեգրողների թեկնածուների կենտրոնացված հաշվառման աշխատանքները,

11) երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում ներքին աուդիտի իրականացման հետ կապված աշխատանքները,

12) սոցիալական աջակցության, uոցիալական աշխատանքի, ընտանիքի, կանանց, երեխաների, մարդկանց առուվաճառքի (թրաֆիքինգ), ընտանեկան բռնության, գենդերային հիմնահարցերի բնագավառներում տեղեկատվական հոսքերի կառավարման աշխատանքները,

13) «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքից բխող՝

14) նախարարությանը վերապահված գործառույթների համակարգումը,

15) աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում միջնաժամկետ ծախսերի ծրագրի մշակման աշխատանքները,

16) նորմատիվ իրավական ակտերի նախագծերի՝ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները,

17) բնակարանի կարիք ունեցող անձանց (այդ թվում` սոցիալապես անապահով ընտանիքների) բնակարանային ապահովման, ինչպես նաև «մթերային բանկի» ստեղծման ծրագրերի նախագծերի մշակման և այդ ծրագրերի իրականացման մեթոդական ղեկավարումը կազմակերպելու աշխատանքները,

18) սոցիալական խնամքի ծառայությունների պատվիրակման և սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպությունների ու ֆիզիկական անձանց գործունեության հավաստագրման աշխատանքները,

19) մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող գործողությունների կատարման արդյունքների վերաբերյալ հաշվետվությունների ամփոփման և ներկայացման աշխատանքները,

20) սոցիալական պաշտպանության բնագավառի միասնական տեղեկատվական համակարգի ներդրման աշխատանքները,

21) Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի գործառույթներից բխող և դրա շրջանակներում իրականացվող՝ սոցիալական պաշտպանության ոլորտում բարեգործական որակված ծրագրերի հաշվառման տեղեկատվական համակարգի վարման, վերլուծությունների իրականացման և առաջարկությունների մշակման աշխատանքները,

22) Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման տարեկան և հեռանկարային ծրագրերի մշակման աշխատանքներին մասնակցությունը,

23) ըստ ոլորտային համակարգման, օրենքների և այլ իրավական ակտերի մշակման աշխատանքները:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արսեն Մանուկյանը համակարգում է նաև նախարարության ենթակայությանը հանձնված ստորև ներկայացված ՊՈԱԿ-ների (պետական ոչ առևտրային կազմակերպություն) աշխատանքները։

  1. «Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ
  2. «Դիլիջանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ
  3. «Լոռու մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» ՊՈԱԿ
  4. «Գյումրու երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ
  5. «Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանոթյան գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ
  6. «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ
  7. «Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ
  8. «Երևանի Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն» ՊՈԱԿ
  9. «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ
  10. «Վանաձորի մանկատուն» ՊՈԱԿ
  11. «Երևանի «Մանկան տուն» ՊՈԱԿ
  12. «Գյումրի քաղաքի երեխաների սոցիալական հոգածութայան կենտրոն» ՊՈԱԿ
  13. «Երևանի աջափնյակ վարչական շրջանի երեխաների աջակցության կենտրոն» ՊՈԱԿ
  14. «Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն» ՊՈԱԿ
  15. «Երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» ՊՈԱԿ
  16. «Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» հիմնադրամ (Կապանում)