Ուրբաթ, Նոյեմբեր 16, 2018
Գլխավոր ՆԱԽԱՐԱՐ Ընդունելություն նախարարի մոտ

Ընդունելություն նախարարի մոտ

Նախարարի մոտ կայացած ընդունելություններ

 

Հարգելի քաղաքացիներ,

Նախարարի մոտ քաղաքացիների ընդունելությունը կազմակերպում է նախարարության աշխատակազմի քարտուղարության քաղաքացիների ընդունելության բաժինը:

Հերթագրման համար՝ ըստ սահմանված կարգի, քաղաքացին պետք է անձամբ ներկայանա նախարարության ընդունարան և խնդրի վերաբերյալ հանձնի գրավոր դիմում ?։
Բացառիկ դեպքերում հերթագրումը կատարվում է հեռախոսազանգի (010-56-53-83) ? միջոցով, եթե քաղաքացին ունի տեղաշարժման խնդիր։

Նախարարի մոտ ընդունելության հերթագրվելու համար քաղաքացուն անհրաժեշտ է՝ 

Խնդրի վերաբերյալ ներկայացնել գրավոր դիմում,
Բարձրաձայնած խնդրի վերաբերյալ ունենալ ոլորտային փոխնախարարի հետ հանդիպման հավաստում և խնդրի կարգավորման մերժում և/կամ ընթացքի մասին տեղեկատվություն,
Հանդիպմանը ներկայանալ նշանակված օրը և ճիշտ ժամին։

Քաղաքացին չի ընդգրկվում նախարարի ընդունելության ցուցակում, եթե

Բարձրացված խնդիրը տվյալ պահին գտնվում է դատարանի վարույթում կամ առկա է ուժի մեջ մտած դատական ակտ,
Բարձրացված խնդրի վերաբերյալ առկա է դիմումը մերժելու մասին ուժի մեջ մտած վարչական ակտ,
Քաղաքացին նույն խնդրով մասնակցել է նախարարի ընդունելությանը վերջին 3 ամսվա ընթացքում,
Քաղաքացին բռնություն է գործադրել կամ սպառնացել է նախարարության աշխատակիցներին,
Բարձրացված խնդիրը դուրս է նախարարության իրավասության շրջանակներից:

callback_small.png
requestacallback_caps.png
contact_us_caps.png