Սյունիքի մարզի թիվ 1 ԲՍՓՀ – բժիշկ-փորձագետ (թերապևտ)

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է՝ ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալությունում պահանջվում է բժիշկ-փորձագետ։

Ստորև ներկայացնում ենք աշխատատեղին և դիմելու ընթացակարգին առնչվող հիմնական տեղեկությունները։

Գործատու՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Աշխատավայր՝ Սյունիքի մարզի թիվ 1 բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողով (ք․ Կապան, Ազատամարտիկների 8, Կապանի բժշկական կենրոն), սպասարկելու է Կապանի և Մեղրու տարածաշրջանները։

Պաշտոն՝ բժիշկ-փորձագետ (թերապևտ)

Հաստիքային միավոր՝ 0.5(կես)

Պաշտոնային դրույքաչափ՝ 89289 ՀՀ դրամ

Դիմելու վերջնաժամկետ՝  30.09.2018 թ.

Ինչպես դիմել՝ Թափուր պաշտոնը համալրել ցանկացողները կարող են դիմել նախարարություն՝ լրացված հայտն ու իրենց ինքնակենսագրությունը (CV) ուղարկելով info@mlsa.am էլեկտրոնային հասցեին։

Մանրամասների համար կարող եք զանգահարել 010650636 հեռախոսահամարով։

Կից ներկայացված են հայտադիմումի օրինակելի ձևն ու պաշտոնի նկարագրությունը՝ ։

callback_small.png
requestacallback_caps.png
contact_us_caps.png