Վիճակագրություն

2012 թվականի հունվարից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում սոցիալական պաշտպանության համակարգի տարբեր կառույցներում օրենսդրության կիրառման նկատմամբ պետական վերահսկողության և իրավակիրառական պրակտիկայի մոնիթորինգի ապահովման նպատակով կատարվել են մի շարք ստուգումներ և ուսումնասիրություններ:

  • սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային թվով հինգ մարմիններում` ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության նշանակման, վերահաշվարկման, դադարեցման, կասեցման, նպաստների և դրամական օգնության վճարումների մասով թեմատիկ ստուգումների արդյունքում արձանագրվել է 2.336.500 դրամ գումարի խախտում
  • սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային թվով երեք մարմիններում իրականացված` “Պետական կենաթոշակների մասին” ՀՀ օրենքով կենսաթոշակ նշանակելու, վերահաշվարկելու, կենսաթոշակի տեսակը փոխելու, դադարեցված կենսաթոշակի գործ վարելու գործընթացի նկատմամբ իրավակիրառական  մոնիթորինգի արդյունքում արձանագրվել է 2.061.211 դրամ գումարի խախտում, որից թերավճար` 378.786 դրամ, գերավճար` 1.682.425 դրամ
  • քաղաքացիների կողմից ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ուղղված թվով 81 դիմումներում արծարծված հարցերի վերաբերյալ կատարվել են ուսումնասիրություններ և տրվել գրավոր պատասխաններ:
  • Ստուգումների և մոնիթորինգի ընթացքում տեղերում ցուցաբերվել է մեթոդական և գործնական օժանդակություն, կազմակերպվել են քննարկումներ, ներկայացվել են արձանագրված թերությունները և խախտումները վերացնելու առաջարկություններ: