Շաբաթ, Հուլիս 20, 2019

Աշխատողների աշխատանքային պարտականությունների կատարման հետ
կապված խեղման, մասնագիտական հիվանդության և
առողջության այլ վնասման հետևանքով պատճառված
վնասի հատուցում ստացող անձանց բյուջեով
հաստաված թվաքանակը և գումարը

Տարի Վնասի փոխհատուցում ստացողանձանց թիվը Բյուջեով հաստատված գումար (հազարդրամներով)
2006թ. 966 52.525.8
2007թ. 892 64,792.8
2008թ. 880 78,577.9
2009թ. 841 90,128.4
2010թ. 802 87,487.2
2011թ. 763 89,941.8
2012թ. 658 78,163.8
2013թ. 586 74,736.6
2014թ. 575 99,821.1
2015թ․ 528 101,077.2
2016թ. 489 97,878.0
2017թ. 450 90,231.2
2018թ. 420 81,879.6
2019թ. 383 76,626,6

 

Աշխատավարձի վերաբերյալ վիճակագրություն

Հայաստանի Հանրապետությունում նվազագույն ամսական աշխատավարձը 1999 թվականին սահմանվել է 5,000 ՀՀ դրամ, որը պահպանվել է մինչև 2003 թվականը ներառյալ: 2004 թվականի հունվարի 1-ից նվազագույն ամսական աշխատավարձը սահմանվել է 13,000 ՀՀ դրամ` աճելով նախկին 5,000 ՀՀ դրամ նվազագույն ամսական աշխատավարձի նկատմամբ 160 տոկոսով: 2006 թվականի հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձը սահմանվել է 15,000 ՀՀ դրամ, 2007 թվականի հունվարի 1-ից` 20,000 ՀՀ դրամ: 2008 թվականի հունվարի 1-ից նվազագույն ամսական աշխատավարձը սահմանվել է 25,000 ՀՀ դրամ` աճելով նախկին 20,000 ՀՀ դրամի նկատմամբ 25 տոկոսով: 2009 թվականի հունվարի 1-ից նվազագույն ամսական աշխատավարձը սահմանվել է 30,000 ՀՀ դրամ` աճելով նախկին 20,000 ՀՀ դրամի նկատմամբ 20 տոկոսով: 2010 թվականին պահպանվել է 2009 թվականին սահմանված 30,000 ՀՀ դրամ չափը: 2011 թվականի հունվարի 1-ից նվազագույն ամսական աշխատավարձը սահմանվել է 32,500 ՀՀ դրամ` աճելով նախկին 30,000 ՀՀ դրամի նկատմամբ 8.3 տոկոսով: 2012 թվականի համար պահպանվել է 2011 թվականին սահմանված 32,500 ՀՀ դրամ չափը: 2013 թվականի հունվարի 1-ից սահմանվել է 35,000 ՀՀ դրամ, որը նախկինի նկատմամբ աճել է 7.7 տոկոսով, իսկ 2013 թվականի հուլիսի 1-ից 45,000 ՀՀ դրամ, որը նախկինի նկատմամբ աճել է 28.6 տոկոսով: 2014 թվականի հուլիսի 1-ից սահմանվել է 50,000 ՀՀ դրամ, որը նախկինի նկատմամբ աճել է 11.1 տոկոսով, իսկ 2015 թվականի հուլիսի 1-ից սահմանվել է 55,000 ՀՀ դրամ, որը նախկինի նկատմամբ աճել է 10 տոկոսով:

Տարի Նվազագույն ամսական աշխատավարձ (ՀՀ դրամ) Նվազագույն ամսական աշխատավարձի աճիտեմպը (տոկոս) Միջին ամսական աշխատավարձ (ՀՀ դրամ) Միջին ամսական աշխատավարձի աճի տեմպը (տոկոս)
2001թ. 5,000 24,483
2002թ. 5,000 27,324 11.6
2003թ. 5,000 34,783 27.3
2004թ. 13,000 160.0 43,445 24.9
2005թ. 15,000 15.4 52,060 19.8
2006թ. 15,000 62,293 19.7
2007թ. 20,000 33.3 74,227 19.2
2008թ. 25,000 25.0 87,406 17.8
2009թ. 30,000 20.0 96,019 9.9
2010թ. 30,000 102,652 6.9
2011թ. 32,500 8.3 108,092 5.3
2012թ. 32,500 113,163 4.7
2013թ. 35,000
հունվարի 1-ից
7.7 146,524 29.5
2013թ. 45,000
հուլիսի 1-ից
28.6
2014թ. 45,000 հունվարի 1-ի դրությամբ 158,580 8.2
2014թ. 50,000
հուլիսի 1-ից
11.1
2015թ. 50,000 հունվարի 1-ի դրությամբ 171,615 8.2
2015թ. 55,000
հուլիսի 1-ից
10.0
2016թ. 55,000 174,445 1.6
2017թ. 55,000 177,817 1.9
2018թ. 55,000 172,352* -3.1

*Ցուցանիշը նախնական է

Աղբյուրը: ՀՀ ԱՎԾ /www.armstat.am/

Զբաղվածության ոլորտի վիճակագրություն

2019թ. հունվարի 1-ի դրությամբ`  ԱՍՀՆ Զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոններում հաշվառված աշխատանք փնտրող անձանց թվաքանակը կազմել է 81683, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշի նկատմամբ նվազել է 5.0 տոկոսով (85983): Հաշվետու տարվա սկզբից աշխատանքի է տեղավորվել 11966 անձ, այդ թվում` 1806-ը` առանց զբաղվածության կարգավորման պետական ծրագրերում ընդգրկվելու:
Գործազուրկների թիվը 2019թ. հունվարի 1-ի դրությամբ կազմել է 64643, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշի նկատմամբ նվազել է 8.0 տոկոսով (70236): Շարունակում է բարձր մնալ գործազուրկ կանանց թիվը, որը կազմում է գործազուրկների ընդհանուր թվի 66.7 տոկոսը կամ 43147 անձ: Գործազուրկների 3.8 տոկոսը (2478 անձ) հաշմանդամություն ունեցող անձինք են:
Առաջին անգամ աշխատանք փնտրողների թիվը հունվարի 1-ի դրությամբ կազմել է 27651, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշի նկատմամբ նվազել է 22.4 տոկոսով (35619): Առաջին անգամ աշխատանք փնտրողների 38.3 տոկոսը (10594 անձ) 16-29 տարեկան երիտասարդներ են: Առաջին անգամ աշխատանք փնտրողներից տարեսկզբից աշխատանքի են տեղավորվել 5087-ը, այդ թվում 787-ը` առանց զբաղվածության կարգավորման պետական ծրագրերում ընդգրկվելու:
Հունվարի 1-ի դրությամբ զբաղվածության տարածքային կենտրոնների հետ համագործակցող գործատուների թիվը կազմել է 18628, որոնցից տարեսկզբից աշխատուժի պահանջարկի վերաբերյալ հայտ են ներկայացրել 2752-ը:
2018թ. ընթացքում հավաքագրվել է չկրկնվող թափուր 9776 աշխատատեղ, որոնցից 454-ը նոր ստեղծված են եղել: Ըստ տնտեսական գործունեության տեսակների` աշխատուժի առավելագույն պահանջարկ դիտվել է արդյունաբերության ոլորտում` 2831, որոնցից 207-ը նոր ստեղծված աշխատատեղեր են, մեծածախ և մանրածախ առևտրի, ավտոմեքենաների և մոտոցիկլների նորոգման ոլորտում` 1423, որոնցից 22-ը` նոր ստեղծված աշխատատեղեր, և սպասարկման այլ ծառայությունների ոլորտում`  1468, որոնցից 23-ը` նոր ստեղծված աշխատատեղեր: 2019թ. հունվարի 1-ի դրությամբ հանրապետությունում առկա է 2567 թափուր աշխատատեղ:
2018թ. ընթացքում գործազուրկի կարգավիճակ է տրամադրվել 14041 անձի, որոնցից 9314-ը կանայք են, 3733-ը` գյուղաբնակներ, կասեցվել է 633, վերականգնվել է 1398 և դադարեցվել 20405 անձի գործազուրկի կարգավիճակը:
2018թ. ընթացքում զբաղվածության կարգավորման պետական ծրագրերում ընդգրկվել է 2672 անձ, որոնց 84.0 տոկոսը կանայք են (2245), 4,7 տոկոսը` հաշմանդամություն ունեցող անձինք (126), 43,75 տոկոսը` 16-29 տարեկան երիտասարդներ (1169): Զբաղվածության ամենամյա պետական ծրագրերում ընդգրկված 1962 անձ 2018թ. ընթացքում տեղավորվել է աշխատանքի կամ դարձել է ինքնազբաղված (այդ թվում` 83 հաշմանդամ), այդ թվում՝ 10-ը` նախորդ տարի իրականացված ծրագրերի արդյունքում, իսկ 1043-ը դարձել են կայուն զբաղված:
2018թ. ընթացքում «Աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքային ունակությունների և կարողությունների ձեռքբերման համար միանվագ փոխհատուցում գործատուին» ծրագրով աշխատանքի է տեղավորվել 828 անձ (այդ թվում` 25 հաշմանդամ):
Գործազուրկի կարգավիճակ ունեցող 425 անձ (այդ թվում` 425-ն էլ  աշխատաշուկայում անմրցունակ անձ, 10-ը` հաշմանդամ) ձեռք է բերել աշխատանքային փորձ` ընդգրկվելով «Ձեռք բերած մասնագիտությամբ մասնագիտական աշխատանքային փորձ ձեռք բերելու համար գործազուրկներին աջակցության տրամադրում» ծրագրում, որոնցից 204-ը ծրագրի ավարտից հետո շարունակել է աշխատանքային գործունեությունը:
98 անձ ընդգրկվել է «Գործազուրկների և աշխատանքից ազատման ռիսկ ունեցող` աշխատանք փնտրող անձանց մասնագիտական ուսուցման կազմակերպում» ծրագրում (այդ թվում` աշխատաշուկայում անմրցունակ 97 անձ, 8 հաշմանդամ), որոնցից աշխատանքի է տեղավորվել 21-ը:
2018թ. ընթացքում ՀՀ մարզերում (բացառությամբ Գեղարքունիքի և Վայոց ձորի)  և Երևան քաղաքում կազմակերպվել է աշխատանքի 10 տոնավաճառ: Տոնավաճառներին մասնակցել է աշխատանք փնտրող 9029 անձ և 326 գործատու, որոնց կողմից ներկայացվել է 2097 թափուր աշխատատեղ:
Հիմքը` Զբաղվածության պետական գործակալության կողմից ներկայացված ՀՀ զբաղվածության 2018թ. հիմնական ցուցանիշների տարեկան վարչական վիճակագրական հաշվետվություն

callback_small.png
requestacallback_caps.png
contact_us_caps.png