Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչությունը նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանում է:
Վարչությունը կազմված է կանանց հիմնահարցերի և երեխաների հիմնահարցերի բաժիններից:
Վարչության խնդիրներն են.
- Հայաստանի Հանրապետությունում ընտանիքի, կանանց և երեխաների սոցիալական պաշտպանությանն ուղղված քաղաքականության մշակումը և դրա իրականացումը,
- Հայաստանի Հանրապետությունում կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությւոնների քաղաքականության մշակումը և դրա իրականացման համակարգումը,
- ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի բնագավառը կարգավորող իրավական ակտերի միասնական կիրառման ապահովումը,
- ընտանիքի, կանանց և երեխաների սոցիալական պաշտպանությանն ուղղված պետական նպատակային ծրագրերի մշակումը և դրանց կատարման ապահովումը:
Ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչություն
Վարչության պետ՝ Գեղանուշ Գյունաշյան
հեռ.` (010) 54-27-35
էլ.փոստ` geghanush.ghyunashyan@mlsa.am
Կանանց հիմնահարցերի բաժին
Վարչության պետի տեղակալ, բաժնի պետ` Արմենուհի Թանաշյան
հեռ.` (010) 56-53-21
էլ.փոստ` armine.tanashyan@mlsa.am
Երեխաների հիմնահարցերի բաժին
Բաժնի պետ`
հեռ.` (010) 56-53-21
էլ.փոստ`