ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Հանրապետությունում հայտնաբերված, նույնացված և աջակցություն ստացած մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց մասին
Տեղեկանքում ընդգրկված է 25.11.2015թ. մինչև 15.12.2017թ. ժամանակահատվածը, քանի որ ՀՀ կառավարության 19.10.2017թ. նիստի N44 արձանագրային որոշման N2 հավելվածի 2.2. կետի կատարման պատասխանատու մարմինը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման հանձնաժողովն է, որը ստեղծվել է 15.09.2015թ. ՀՀ վարչապետի N835-Ա որոշմամբ և սկսել է գործել 2015թ. նոյեմբերի 25-ից:
Վիճակագրության մեջ ներառված են հետևյալ տվյալները.
1.Մարդկանց թրաֆիկինգի և շահագործման ենթարկված ՀՀ քաղաքացիների թիվը:
1.1. Տարվա ընթացքում մարդկանց թրաֆիկինգի և շահագործման ենթարկված ՀՀ քաղաքացիների թվը, որոնք նույնացվել են և ստացել են աջակցություն մարդկանց թրաֆիկինգի և շահագործման զոհերի նույնացման հանձնաժողովի կողմից (ըստ երկրների, սեռի, տարիքային խմբերի):
- Կանանց մասնաբաժինը մարդկանց առևտրի զոհերի թվում
2.2. Մարդկանց առևտրի զոհ դարձած կանանց թվի հարաբերակցությունը տղամարդկանց թվին, տոկոսներով
2015թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին ներկայացվել է 3 միջնորդություն 7 անձի վերաբերյալ:
Նույնացվել և աջակցության իրավունք է ստացել 6 անձ, որոնցից ՝
Սեռը՝ ըստ թվաքանակի | Հատուկ կատեգորիա (անչափահաս) | Շահագործման վայրը | Շահագործման ձևը |
Իգական սեռի՝ 3
|
1 | ՌԴ՝ 1, ՀՀ՝ 2 | Հարկադիր աշխատանք |
Արական սեռի՝ 3
|
2 | ՌԴ՝ 1, ՀՀ՝ 2 | Հարկադիր աշխատանք՝ 2,
Մուրացկանություն՝ 1 |
2016 թվականի ընթացքում ներկայացվել է 6 միջնորդություն 21 անձի վերաբերյալ:
Նույնացվել և աջակցության իրավունք է ստացել 18 անձ, որոնցից ՝
Սեռը՝ ըստ թվաքանակի | Հատուկ կատեգորիա (անչափահաս) | Շահագործման վայրը | Շահագործման ձևը |
Իգական սեռի՝ 2
|
0 | ՄԱԷ՝ 2 | Սեռական շահագործում
|
Արական սեռի՝ 16 | 0 | ՌԴ՝ 16 | Հարկադիր աշխատանք՝ 16 |
Երկուսը հետագայում հրաժարվել են աջակցությունից:
2017 թվականի ընթացքում ներկայացվել է 5 միջնորդություն 16 անձի վերաբերյալ:
Նույնացվել և աջակցության իրավունք է ստացել 13 անձ, որոնցից ՝
Սեռը՝ ըստ թվաքանակի | Հատուկ կատեգորիա (անչափահաս) | Շահագործման վայրը | Շահագործման ձևը |
Իգական սեռի՝ 10 | 1 | ՀՀ՝ 5, ՄԱԷ՝ 3, Կիպրոս՝ 2 | Սեռական շահագործում՝ 8
Հարկադիր աշխատանք՝ 2 |
Արական սեռի՝ 3 | 1 | ՀՀ՝ 1, ՌԴ՝ 1, Վրաստան՝ 1 | Ստրկություն՝ 2
Հարկադիր աշխատանք՝ 1 |
Ընդհանուր առմամբ նույնացվել է 37 անձ, որոնցից 15-ը՝ իգական սեռի: Կանանց թվի հարաբերակցությունը տղամարդկանց թվին կազմում է 40,5%:
Նախարարության համակարգում գործում է երեխաների շուրջօրյա խնամքի 6 հաստատություն /մանկատուն/, այդ թվում` 3-ը` ընդհանուր տիպի մանկատուն, 3-ը` մասնագիտացված մանկատուն:
Ընդհանուր տիպի մանկատանն իրականացվում է առանց ծնողական խնամքի մնացած երեխաների շուրջօրյա խնամքն ու դաստիարակությունը` սոցիալհոգեբանական վերականգնման աշխատանքների, իրավունքների և օրինական շահերի պաշտպանության, սնունդով, հագուստով և կենցաղային իրերով ապահովման, ուսուցման և բժշկական օգնության կազմակերպման միջոցով` մինչև նրանց 18 տարին լրանալը կամ մինչև կենսաբանական ընտանիք վերադարձնելը, կամ որդեգրման հանձնելը, կամ խնամակալություն, կամ հոգաբարձություն սահմանելը, կամ խնամատար ընտանիքում տեղավորելը:
Մասնագիտացված մանկատանն իրականացվում է հատուկ կարիքավոր առանց ծնողական խնամքի մնացած երեխաների` կենտրոնական նյարդային համակարգի ախտահարումներով, բնածին և ձեռքբերովի ֆիզիկական և մտավոր արատներ ունեցող երեխաների շուրջօրյա խնամքն ու դաստիարակությունը:
2017 թվականի ընթացքում մանկատներում խնամվել է շուրջ 632 երեխա, այդ թվում` շուրջ 352-ը` մասնագիտացված մանկատներում:
N. |
Հաստատության անվանումը | Տարիքային խմբերը | 2016թ.-ի դրությամբ խնամվող երեխաների թիվը | 2017թ.-ի դրությամբ խնամվող երեխաների թիվը |
1. | «Երևանի «Մանկան տուն» ՊՈԱԿ | 0-6 տարեկան երեխաներ | 60 | 70 |
2. | «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ | 3-18 տարեկան երեխաներ | 60 | 49 |
3. | «Վանաձորի մանկատուն» ՊՈԱԿ | 0-18 տարեկան երեխաներ | 65 | 61 |
4. | «Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն» ՊՈԱԿ | 0-18 տարեկան երեխաներ | 112 | 110 |
5. | «Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ | 0-6 տարեկան երեխաներ | 124 | 126 |
6. | «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ | 7-18 տարեկան երեխաներ | 219 | 218 |
Նախարարության համակարգում գործում է երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ 5 հաստատություն, որոնք իրականացնում են ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված սոցիալապես անապահով ընտանիքների 6-18 տարեկան երեխաների խնամքը և դաստիարակությունը:
2017 թվականի ընթացքում երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություններում խնամվել է սոցիալապես անաապահով ընտանիքների շուրջ 339 երեխա:
N. | Հաստատության անվանումը | Տարիքային խմբերը | 2016թ.-ի դրությամբ խնամվող երեխաների թիվը | 2017թ.-ի դրությամբ խնամվող երեխաների թիվը |
1. | «Վանաձորի երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ | դպրոցահասակ (6-18 տ. երեխաներ) | 104 | 40 |
2. | «Դիլիջանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ | դպրոցահասակ (6-18 տ. երեխաներ) | 120 | 100 |
3. | «Գյումրու երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ | դպրոցահասակ (6-18 տ. երեխաներ) | 104 | 79 |
4. | «Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ | դպրոցահասակ (6-18 տ. երեխաներ) | 91 | 79 |
5. | «Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ | դպրոցահասակ (6-18 տ. երեխաներ) | 65 | 41 |
Նախարարության համակարգում գործում է երեխայի և ընտանիքի աջակցության 2 կենտրոն՝ Երևանում և ՀՀ Սյունիքի մարզում։
Վիճակագրական տվյալներ որդեգրման վերաբերյալ
Հայաստանի Հանրապետությունում երեխայի որդեգրումն իրականացվում է ՀՀ Սահմանադրության, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի, ՀՀ ընտանեկան օրենսգրքի և այլ իրավական ակտերի հիման վրա:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն իրականացնում է որդեգրման ենթակա երեխաների, որդեգրողի թեկնածուների, որդեգրողների և որդեգրված երեխաների կենտրոնացված հաշվառում:
Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների «Մանուկ» տեղեկատվական համակարգ
(«Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն» հիմնադրամ)
Որդեգրում
N. | 2016թ. | 2017թ. 1-ին կիսամյակ |
|
1. | Երեխա որդեգրել ցանկացող անձանց թիվը | 206 | 227 |
2. | ՀՀ քաղաքացի որդեգրել ցանկացող անձանց թիվը | 113 | 146 |
3. | Օտարերկրյա քաղաքացի որդեգրել ցանկացող անձանց թիվը | 93 | 81 |
4. | Որդեգրման ենթակա երեխաների թիվը | 107 | 140 |
5. | Որդեգրված երեխաների թիվը | 77 | 57 |