Հիմնախնդիրներ

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչությունը նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանում է:
Վարչությունը կազմված է կանանց հիմնահարցերի և երեխաների հիմնահարցերի բաժիններից:
Վարչությունն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է ՀՀ Սահմանադրությամբ, ՀՀ միջազգային պայմանագրերով, ՀՀ օրենքներով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, ՀՀ կառավարության որոշումներով, Հայաստանի Հանրապետության Վարչապետի որոշումներով, այլ իրավական ակտերով, նախարարության և նախարարության աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների վարչության կանոնադրություններով, ինչպես նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի, նախարարության աշխատակազմի ղեկավարի հրամաններով, ցուցումներով, հանձնարարականներով, ցուցումներով, նախարարի տեղակալների հանձնարարականներով և ցուցումներով:

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 10 դեկտեմբերի 2015 թվականի “Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության կանոնադրությունը հաստատելու մասին” N 176-Ա/1 հրամանը

Կանանց հիմնահարցերի բաժնի գործառույթներն են`

  • ընտանիքի, կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների հիմնահարցերի, ինչպես նաև մարդկանց թրաֆիքինգի և շահագործման հիմնահարցերի բնագավառը կարգավորող իրավական ակտերի նախագծերի և օրենսդրության կատարելագործման ուղղությամբ առաջարկությունների մշակում, դրանց ներդրման կազմակերպումը,
  • ընտանեկան և սեռի հատկանիշով բռնության, ինչպես նաև մարդկանց թրաֆիքինգի և շահագործման կանխարգելման ուղղությամբ առաջարկությունների ներկայացումը,
  • կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովմանն ու մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի սոցիալական վերականգնմանն ուղղված ծրագրերի մշակումը, առաջարկությունների ներկայացումը և դրանց իրականացման կազմակերպումը,
  • Գենդերային բռնության դեմ պայքարի միջգերատեսչական հանձնաժողովի գործունեության կազմակերպչական-տեխնիկական աշխատանքների ապահովումը,
  • մասնակցությունը` երեխաների հիմնահարցերի ուսումնասիրմանը, դրանց լուծմանն ուղղված ծրագրերի մշակմանը։

Երեխաների հիմնահարցերի բաժնի գործառույթներն են`

  • ընտանիքի, երեխաների հիմնահարցերի ուսումնասիրումը, դրանց լուծմանն ուղղված ծրագրերի մշակումը,
  • որդեգրման ենթակա երեխաների, որդեգրողի թեկնածուների, որդեգրողների և որդեգրված երեխաների կենտրոնացված հաշվառման իրականացումը,
  • կյանքի դժվարին իրավիճակում հայտնված, այդ թվում` առանց ծնողական խնամքի մնացած երեխաների և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց կենտրոնացված հաշվառման իրականացումը,
  • կյանքի դժվարի իրավիճակում հայտնված, այդ թվում` մուրացիկ և թափառաշրջիկ երեխաների բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում խնամքի և դաստիարակության համակարգումը և կազմակերպումը,
  • խնամատար ընտանիքում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների խնամքի ապահովումը,
  • Երեխաների պաշտպանության ազգային /միջգերատեսչական/  հանձնաժողովի գործունեության կազմակերպչական-տեխնիկական աշխատանքների ապահովումը,
  • մասնակցությունը` ընտանեկան և սեռի հատկանիշով բռնության, ինչպես նաև մարդկանց թրաֆիքինգի և շահագործման կանխարգելման ուղղությամբ առաջարկությունների ներկայացմանը: