Ընտանեկան բռնության ենթարկված կանանց մատուցվող ծառայություններ

Երևանում և Հայաստանի 5 մարզկենտրոններում գործում է «թեժ գիծ» վստահության հեռախոսային ծառայություն, որի նպատակն է բռնությունից տուժած կանանց և նրանց երեխաներին տրամադրել հոգեբանական և իրավաբանական անվճար խորհրդատվություն: Հարկ եղած դեպքում տրամադրվում է անվճար անհատական խորհրդատվություն, փաստաբանական ներկայացուցչություն դատարանում, ինչպես նաև ուղղորդում ժամանակավոր ապաստարան:

 

ԴՈՒ ՄԵՆԱԿ ՉԵՍ, ընտանեկան բռնության դեպքում կարող ես դիմել

Ընտանիքում բռնության ենթարկված կանանց և նրանց երեխաների համար գործում է «Թեժ գիծ» վստահության հեռախոսահամարներ

Երևան

(010) 542828 (շուրջօրյա)
0800 80 850 (շուրջօրյա)
(041) 010220 (10:00-18:30)

Իջևան

(0263) 40224 (10:00-18:30)
(093) 259502 (10:00-18:30)

Գավառ

(0264) 23244 (10:00-18:30)
(093) 259536 (10:00-18:30)

Գյումրի

(0312) 55934 (10:00-18:30)
(093) 259547 (10:00-18:30)

Վանաձոր

(0322) 21911 (10:00-18:30)
(093) 259532 (10:00-18:30)

Եղեգնաձոր

(0281) 22109 (10:00-18:30)
(093) 259542 (10:00-18:30)

ԽԱԽՏԵՆՔ ԿԱՆԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԼՌՈՒԹՅՈՒՆԸ

Ընտանեկան բռնությունն ունի հետևյալ տեսակներն՝ իրենց տարբեր դրսևորումներով.

1. Ֆիզիկական բռնություն

  • հրելը,
  • կծելը,
  • ծեծելը,
  • կսմթելը,
  • խեղդելը,
  • ապտակելը և աքացիներ տալը,
  • քերծվածքներ, այրվածքներ հասցնելը և այլն:

2. հոգեբանական բռնություն

  • սպառնալը,
  • վախեցնելը,
  • հեգնելը և ծաղրելը,
  • հայհոյելը և նվաստացնելը,
  • արգելքներ և վերահսկողություն կիրառելը,
  • ֆինանսական միջոցներից զրկելը,
  • շահագործելը և այլն:

3. սեռական բռնություն

  • բռնաբարելը
  • արյունապղծում կատարելը
  • հարկադրական պոռնկության դրդելը
  • սեռական ոտնձգություններ կիրառելը
  • սեռական հարաբերությունների հարկադրելը և այլն: