Հարց ու պատասխան

2016 թվականին պետական նպաստների չափերը, ընտանեկան և սոցիալական նպաստի հաշվարկման կարգը

 

 

Հարց 1. Ովքե՞ր ունեն պետական նպաստի իրավունք:

Պետական նպաստի իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, Հայաստանի Հանրապետությունում բնակվող և բնակության իրավունք (կացության կարգավիճակ) ունեցող օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ունեցող անձինք (այսուհետ՝ քաղաքացի) օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում:

 

Հարց 2. Պետական նպաստների ինչպիսի՞ տեսակներ կան:

1) ընտանեկան նպաստ

2) սոցիալական նպաստ

3) հրատապ օգնություն

4) երեխայի ծննդյան միանվագ նպաստ

5) մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ

6) ժամանակավոր անաշխատունակության նպաստ

7) մայրության նպաստը.

8) ծերության նպաստ

9) հաշմանդամության նպաստ

10) կերակրողին կորցնելու դեպքում նպաստ

11) թաղման նպաստ:

 

Հարց 3. Պետական նպաստ ստանալու համար որտե՞ղ պետք է դիմի քաղաքացին:

Պետական նպաստ ստանալու համար քաղաքացին պետք է դիմի իր փաստացի բնակության վայրի՝ պետական նպաստ տրամադրելու Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմին:

  

Հարց 4. Որտե՞ղ պետք է դիմի քաղաքացին ընտանեկան նպաստ, սոցիալական նպաստ և հրատապ օգնություն ստանալու համար:

Իրեն անապահով համարող ընտանիքի չափահաս անդամներից մեկը, մյուս չափահաս անդամների գրավոր համաձայնությամբ, ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառվելու նպատակով դիմում է սոցիալական ծառայությունների տարածքային մարմին` ներկայացնելով դիմում-հայտարարագիր, ընտանիքի անապահովության միավորը հաշվարկելու համար իր ընտանիքի անապահովության բնութագրիչների մասին ամբողջական տվյալները հավաստող փաստաթղթեր:

 

Հարց 5. Ո՞վ իրավունք ունի ստանալու ընտանեկան նպաստ:

Ընտանեկան նպաստ ստանալու իրավունք ունի ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված` մինչև 18 տարեկան անդամ ունեցող այն ընտանիքը, որի անապահովության միավորը բարձր է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից տվյալ տարվա համար սահմանված ընտանեկան նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային միավորից:

 

Հարց 6. Ո՞վ իրավունք ունի ստանալու սոցիալական նպաստ:

Սոցիալական նպաստ ստանալու իրավունք ունի ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված` մինչև 18 տարեկան անդամ չունեցող այն ընտանիքը, որի անապահովության միավորը բարձր է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից տվյալ տարվա համար սահմանված սոցիալական նպաստի իրավունք տվող սահմանային միավորից:

 

Հարց 7. Ինչպե՞ս է հաշվարկվում ընտանեկան նպաստի չափը: 

Ընտանեկան նպաստի չափը հաշվարկվում է՝ ընտանեկան նպաստի բազային մասին ավելացնելով ընտանիքի կազմում գտնվող և ընտանիքի բնակության վայրում փաստացի բնակվող 18 տարին չլրացած յուրաքանչյուր անդամի համար տրվող հավելումը:

  

Հարց 8. Ինչպե՞ս է հաշվարկվում սոցիալական նպաստի չափը: 

Սոցիալական նպաստի չափը կազմում է` սահմանված բազային գումարի չափով:

 

Հարց 9. Հրատապ օգնության ի՞նչ տեսակներ կան:

Հրատապ օգնության տեսակներն են`

1) միանվագ հրատապ օգնություն.

2) եռամսյակային հրատապ օգնություն:

 

Հարց 10.  Միանվագ հրատապ օգնության ի՞նչ ձևեր կան և որքա՞ն է դրանց չափը:

Միանվագ հրատապ օգնության չափերն ընտանեկան նպաստի իրավունք ունեցող ընտանիքում սահմանվել են.

1) երեխայի ծննդյան դեպքում` 50 հազար դրամ,

2) երեխայի առաջին դասարան ընդունվելու դեպքում` 25 հազար դրամ.

3) ընտանիքի անդամի մահվան դեպքում` 50 հազար դրամ:

 

Հարց 11. Ո՞վ իրավունք ունի դիմելու եռամսյակային հրատապ օգնություն ստանալու համար

Եռամսյակային հրատապ օգնության իրավունք ունի ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված ընտանեկան կամ սոցիալական նպաստի իրավունք չունեցող անապահովության «0» միավորից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքն անհետաձգելի լուծում պահանջող կյանքի դժվարին իրավիճակում (արտակարգ իրավիճակների և կարճատև ֆինանսական խնդիրներ ունենալու) հայտնվելու դեպքում:

 

Հարց 12. Ո՞վ է նշանակում եռամսյակային հրատապ օգնությունը:

Եռամսյակային հրատապ օգնությունը նշանակում է սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինը` սոցիալական աջակցության խորհրդի առաջարկության հիման վրա: Եռամսյակային հրատապ օգնության չափը կազմում է բազային գումարի չափը:

 

Հարց 13. Ի՞նչ չափով և որքա՞ն է նշանակվում եռամսյակային հրատապ օգնությունը:

Եռամսյակային հրատապ օգնությունը նշանակվում է սոցիալական նպաստի չափով` երեք ամիս ժամկետով (եռամսյակով): 

 

Հարց 14. Ո՞վ ունի երեխայի ծննդյան միանվագ հրատապ օգնության իրավունք:

Երեխայի ծննդյան միանվագ հրատապ օգնության իրավունք ունի այն ընտանիքը, որի անդամներից մեկն ունեցել է երեխա և դիմելու ամսվա դրությամբ ունի ընտանեկան նպաստի իրավունք:

 

Հարց 15. Ե՞րբ է նշանակվում երեխայի ծննդյան միանվագ հրատապ օգնություն:

Երեխայի ծննդյան միանվագ հրատապ օգնությունը նշանակվում է, եթե ընտանիքի չափահաս անդամներից մեկը դիմել է երեխայի ծնվելու օրվանից սկսած՝ վեց ամսվա ընթացքում:

 

 

Հարց 16. Ո՞վ ունի երեխայի` առաջին դասարան ընդունվելու միանվագ հրատապ օգնության իրավունք:

Երեխայի՝ առաջին դասարան ընդունվելու միանվագ հրատապ օգնության իրավունք ունի դիմելու ամսվա դրությամբ ընտանեկան նպաստի իրավունք ունեցող այն ընտանիքը, որի անչափահաս անդամներից մեկն ընդունվել է հանրակրթական ուսումնական հաստատության առաջին դասարան: 

 

Հարց 17. Ե՞րբ է նշանակվում երեխայի` առաջին դասարան ընդունվելու միանվագ հրատապ օգնությունը:

Երեխայի՝ առաջին դասարան ընդունվելու միանվագ հրատապ օգնությունը նշանակվում է, եթե ընտանիքի չափահաս անդամներից մեկը դիմել է երեխայի՝ առաջին դասարան ընդունվելու տարվա օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսների ընթացքում, և ընտանիքը դիմելու ամսվա դրությամբ ունի ընտանեկան նպաստ ստանալու իրավունք: 

 

Հարց 18. Ո՞վ ունի ընտանիքի անդամի մահվան դեպքում միանվագ հրատապ օգնության իրավունք:

Ընտանիքի անդամի մահվան դեպքում միանվագ հրատապ օգնության իրավունք ունի այն ընտանիքը, որի կենսաթոշակառու, ծերության, հաշմանդամության կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստի իրավունք ունեցող անձ չհամարվող անդամներից մեկը մահացել է և դիմելու ամսվա դրությամբ ունի ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստանալու իրավունք: 

 

Հարց 19. Ե՞րբ է նշանակվում ընտանիքի անդամի մահվան դեպքում միանվագ հրատապ օգնություն:

Ընտանիքի անդամի մահվան դեպքում միանվագ հրատապ օգնությունը նշանակվում է, եթե դիմումը ներկայացվել է մահվան օրվանից հետո՝ վեց ամսվա ընթացքում, և ընտանիքը դիմելու ամսվա դրությամբ ունի ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստանալու իրավունք: 

 

 

 

Նախկին ԽUՀՄ Խնայբանկի ՀԽUՀ հանրապետական բանկում ներդրված ավանդների փոխհատուցման մասին

 

 

Հարց 1. Ովքե՞ր ունեն նախկին ԽUՀՄ Խնայբանկի ՀԽUՀ hանրապետական բանկում ներդրված ավանդների փոխհատուցում ստանալու իրավունք:

 

Նախկին ԽUՀՄ Խնայբանկի ՀԽUՀ հանրապետական բանկում ներդրված ավանդների փոխհատուցում ստանալու իրավունք ունեն մինչև 1931 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված և Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակից և մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող և հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող` Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքներում 2014 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ հաշվառված անձանց՝ ՀՀ կառավարության սահմանած կարգով:

 

Հարց 2. Ո՞ր ժամանակահատվածում ներդրված դրամական ավանդերի դիմաց է տրվում փոխհատուցումը:

Ավանդների դիմաց փոխհատուցում uտանալու իրավունք ունեցող անձինք փոխհատուցում կարող են ստանալ նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց:

 

Հարց 3. Կարո՞ղ է արդյոք ավանդի փոխհատուցում ստանալու իրավունք ունեցող անձը ստանալ մահացած ամուսնու կողմից ներդրված ավանդի փոխհատուցման գումարը:

Եթե ավանդատու հանդիuացող ամուuինը մահացած է և մահացած ամուuնու անունով ներդրված ավանդը ներդրվել է նրանց համատեղ ամուuնական կյանքի ընթացքում, ապա մահացած ամուuնու ավանդի 50 տոկոuի դիմաց կենդանի ամուuնու համար փոխհատուցում uտանալու իրավունքը ճանաչվում է որպեu ավանդի նկատմամբ մահացածի հետ ընդհանուր համատեղ uեփականության իրավունք:

 

Հարց 4. Ինչպե՞ս են կատարվում ավանդների  փոխհատուցման վճարումները:

Ավանդների փոխհատուցումը վճարվում է Հայփոստի բաժանմունքի սպասարկող անձի կողմից (փոստատար)` տուն առաքելու միջոցով (ավանդատուի պահանջով այն կարող է վճարվել նաև բաժանմունքում), համաձայն հաստատված ժամանակացույցի և ըստ փոստատարների համար սահմանված երթուղու:

 

Հարց 5. Ինչպե՞ս է իրականացվում ավանդի փոխհատուցման տրամադրումը:

Համաձայն «2006 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հավելվածի 4-րդ կետի փոխհատուցման տրամադրումն իրականացվում է ըստ ստորև բերված սանդղակի.

 

Ավանդի գումարի չափը
(
խորհրդային ռուբլով)
Տրամադրվող փոխհատուցման գումարը (ՀՀ դրամով)
1000-ից ոչ ավելի Ավանդի գումարը x 84
1001-ից մինչև 3000 (ներառյալ) 84000+(ավանդի 1000 խորհրդային ռուբլին գերազանցող գումարը x 29.4)
3001-ից մինչև 5000 (ներառյալ) 142800+(ավանդի 3000 խորհրդային ռուբլին գերազանցող գումարը x 16.8)
5001-ից մինչև 10000 (ներառյալ)  176400+(ավանդի 5000 խորհրդային ռուբլին   գերազանցող գումարը x 8)
10000-ից ավելի 216400+(ավանդի 10000 խորհրդային ռուբլին գերազանցող գումարը x 4)

 

Հարց 6. Ե՞րբ է ավանդատուի` Հայաuտանի Հանրապետության նկատմամբ փոխհատուցում uտանալու գույքային իրավունքը համարվում դադարած:

 

Ավանդատուի` Հայաuտանի Հանրապետության նկատմամբ փոխհատուցում uտանալու գույքային իրավունքը համարվում է դադարած կատարմամբ` վճարմամբ, կամ ավանդատուի մահով: