Հիմնախնդիրներ

Կենսաթոշակային ապահովության ոլորտի հիմնախնդիրներ

ՀՀ կառավարությունը նախաձեռնել և իրականացնում է կենսաթոշակային ապահովության ոլորտի արմատական բարեփոխումներ, որոնց նպատակն է արժանապատիվ ծերություն ունենալու համար ապահովել պատշաճ կենսաթոշակ կենսաթոշակառուների համար, կենսաթոշակային համակարգը դարձնել ֆինանսապես կայուն, ապահովել ուղղակի կապ կատարված սոցիալական վճարների և կենսաթոշակի չափի միջև:

Գործող` բաշխողական կենսաթոշակային համակարգը կենսաթոշակի պատշաճ մակարդակ ապահովելու համար լուրջ բեռնվածություն է ստեղծել բետական բյուջեի համար և քանի գնալով այս խնդիրը սրվելու էր, եթե այն մնար անփոփոխ: Ահա թե ինչու.

Հայաստանի կենսաթոշակային համակարգը աշխատում է սերունդների համերաշխության սկզբունքի հիման վրա: Գործատուներն ու աշխատողները պարտադիր սոցիլական վճարներ են մուծում պետական բյուջե, որոնց հաշվին վճարվում են քաղաքացիների կենսաթոշակները: Սակայն արդեն իսկ կենսաթոշակային վճարումների մասբաժինը պետբյուջեի սոցիալական ծախսումների ամենամեծ հատվածն է և ավելի քան 1,7 անգամ գերազանցում է կրթության ծախսերը և 3,2 անգամ առողջապահության ծախսերը: Փորձագետները գնահատել են, որ նվազագույն սպառողական զամբյուղի չափով կենսաթոշակ վճարելու համար կենսաթոշակային ծախսերը պետք է ավելացվեն գրեթե 2 անգամ: Այսպիսով պարզ է դառնում, թե կենսաթոշակների հետագա բարձրացումը ինչպիսի ծանր բեռ է դառնալու պետական բյուջեի համար: Խնդիրը հատկապես բարդանում է ժողովրդագրական ոչ բարենպաստ գործոնների պատճառով: Բանն այն է, որ մեր հանրապետությունը վերջին 20 տարիներին դիմագրավում է այսպես ասած բնակչության ծերացումը երևույթը: Ընկել է ծնելիությունը, արտագաղթը երկրից դուրս է տանում ակտիվ` աշխատունակ տարիքի բնակչությանը: 2011 թվականից արդեն սոցիալական վճարներ կատարողների թիվը ավելի քիչ է, քան կենսաթոշակ ստացողներինը: Համեմատության համար արժե նշել,որ Արևմտյան Եվրոպայի երկրներում երեք աշխատողին հասնում է մեկ թոշակառու: Փորձագետները կանխատեսում են երկրի ժողովրդագրական իրավիճակի էլ ավելի վատթարացում, որի հիմնական պատճառները մի քանիսն են: Նախ, երկրորդ համաշխարհային պատերազմից հետո արձանագրված <<ծնելիության բումի>> սերունդն առաջիկա 10 տարիների ընթացքում կհամալրի կենսաթոշակառուների առանց այն էլ մեծ բանակը Հայաստանում: Երկրորդ, վերջին քսան տարիների ընթացքում ծնելիության կրճատման արդյունքում աշխատանքի շուկա մուտք գործողների (այսինքն՝ սոցվճարում կատարողների) թվաքանակը էապես պակասելու է: Սրան էլ եթե գումարենք աշխատունակ տարիքի բնակչության ակտիվ արտահոսքի երևույթները, ապա արդյունքում կունենանք մի իրավիճակ, երբ <<մեծաթիվ>> կենսաթոշակառուների կենսաթոշակների մակարդակը կախված կլինի <<սակավաթիվ>> աշխատողների սոցվճարումներից:

Բնական է, նման պայմաններում կենսաթոշակառուների կենսամակարդակի գոնե ներկայիս մակարդակի պահպանումը (էլ չասած՝ բարձրացումը) պահանջելու է պետական բյուջեի կենսաթոշակային բեռի զգալի բարձրացում՝ խարխլելով բաշխողական համակարգի ֆինան­սական կայունությունը և բոլորովին չլուծելով աշխատավարձի և կենսաթոշակի միջև համար­ժեք փոխկապակցվածության խնդիրը: Գործող համակարգի պայմաններում վերոնշյալ խնդիր­ները անլուծելի են, նշանակում է, որ կենսաթոշակային արմատական բարեփոխում­ներն անխուսափելի են:

Բաշխողական գործող համակարգը մեր պայմաններում ունի նաև այլ լուրջ սահմնափակումներ և դիմագրվում է մի շարք հիմնախնդիրների, որոնց պատճառով հիմնովին խաթարվել է սերունդների համերաշ­խության սկզբունքի կիրառումը:

Այս համակարգը ոչ մի կերպ չի խթանում աշխատողներին սովճարներ կատարելու մի համակարգի, որն ի վիճակի չէ ապահովել աղքատության գծից բարձր կենսաթոշակ: Ավելին` նրանց համար ուղղակի հակախթան է նաև իրենց կատարած վճարումների` հետագայում իրենց վճարվող կենսաթոշակի չափի վրա, ոչ մի ազդեցություն չունենալու հանգամանքը: Գործող համակարգն առավել անհրապույր է միջինից բարձր աշխատավարձ ստացած կենսաթոշակառուների համար. նրանց կենթոշակը չի գերազանցում իրենց աշխատավարձի 10 տոկոսն, մինչդեռ նվազագույն աշխատավարձ ստացողների համար կենսաթոշակը գերազանցում է աշխատավարձի 75 տոկոսը: Գործատուները ևս խուսափում են պարտադիր սոցվճարումներ կատարելուց՝ թաքցնելով աշխատատեղերի իրական քանակն ու իրականում վճարված աշխատավարձերի մեծությունը: 2000-2008թթ. հետազոտությունները ցույց են տալիս, որ համակարգին սոցվճարումներ կատարողների մոտ 2/3-ը կենտրոնացված է միջինից ցածր եկամուտ ունեցողների խմբում, ընդ որում սոցվճարումներ կատարոների մոտ 1/3-ը  դրանք կատարում է նվազագույն աշխատավարձից: Սա ակնհայտորեն խոսում է իրական աշխատավարձերը թերհաշվառելու մասին: Խնդիրը խորանում է նաև այն փաստով, որ սոցվճարումներ կատարողներ թիվը էականորեն քիչ է զբաղվածների իրական թվից, չհաշված իհարկե, գյուղացիական տնտեսության մեջ զբավածներին: Ոչ ֆորմալ զբաղվածության մեծ ծավալները (հաշվարկները ցույց են տալիս, որ սոցվճարումներ կատարոների թիվը մոտ 5 անգամ ցածր է աշխատունակ տարիքի բնակչության թվից, նրանց թիվը կազմում է զբաղված աշխատուժի միայն 37 տոկոսը) ևս լուրջ խոչընդոտ են համակարգի ֆինանսական լարվածությունը մեղմելու համար: Բնակչության եկամուտների արագընթաց աճը հանգեցնում է կենսաթոշակների և աշխատավարձերի չափերի էլ ավելի ընդգծված տարբերության: Միևնույն ժամանակ, ցածր աշխատավարձերից սոցվճարումներ կատարելը փոքրացնում է հավաքագրվող գումարների ծավալը՝ սահմանափակելով կենսաթոշակների չափերի` եկամուտների աճին համարժեք բարձրացման ֆինանսական հնարավորությունները: Ստեղծված իրավիճակում աշխատանքային եկամուտների մակարդակի նկատմամբ կենսաթոշակների համարժեքության ապահովման խնդիրը դեմ է առնում կենսաթոշակային համակարգի ֆինանսական կայունության խնդրի լուծման:

Այսպիով, գործող համակարգի պայմաններում նշված խնդիրների լուծումն անհնար է և համակարգի արմատական բարեփոխումը անխուսափելի, ահա թե ինչու ՀՀ կառավարությունը` հաշվի առնելով միջազգային փորձը, ձեռնարկել և սկսել է կենսաթոշակային բարեփոխումները: Համանման վիճակներում հայտնված երկրների փորձը ցույց է տալիս,որ առկա մարտահրավերները դիմակայում են երք հիմնական անցումներ կատրելումիջոցով.

  1. սերունդների համերաշխության սկզբունքով ֆինանսավորվող կենսաթոշակային բաշխողական համակարգից անցում դեպի <<ինքնաֆինանսավորվող>> կուտակային համակարգը,
  2. քաղաքական որոշումներով սահմանվող կենսթոշակի մոդելից ացում դեպի իրական եկամուտների վրա հիմնված սհմանվովճարների մոդելը
  3. պետության կոմից անմիջապես կառավարվո համակրգից անցում պետության կոմից կարգավորվող և վերահսկվող մասնավոր կենսաթոշակային համակարգի:

 

Նոր կենսթոշակային համակարգի հայաստանյան մոդելը