Կիրակի, Մայիս 26, 2019
Գլխավոր Աջակցող միջոցների տրամադրում

Աջակցող միջոցների տրամադրում

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ՝ ԲՅՈՒՋԵՅՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՏԱՐԵԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ԵՎ ԱՋԱԿՑՈՂ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ ՄՆԱՑՈՐԴԱՅԻՆ ՔԱՆԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ՀՀ պետական բյուջեի միջոցներով պրոթեզները, օրթեզները, օրթոպեդիկ պարագաները և վերակագնողական աջակցող միջոցները, բացառությամբ օրթեզի կոշիկների և պրոթեզի կոշիկներ (այսուհետ՝ աջակցող միջոցներ) տրամադրվում են պետական հավաստագրերի հիման վրա՝ որակավորված կազմակերպությունների կողմից: Աջակցող միջոց ստանալու իրավունք ունեցող անձը (այսուհետ՝ Շահառու) ինքն է ընտրում թե որ որակավորված կազմակերպությունից ձեռք բերի իրեն անհրաժեշտ աջակցող միջոցը:

Որակավորվելու և աջակցող միջոց տրամադրելու համար կազմակերպությունները կարող են դիմել նախարարություն: Որակավորվելու գործընթացի վերաբերյալ հայտարարությունն այստեղ:

Աջակցող միջոցների տրամադրման գործընթացը կանոնակարգվում է ՀՀ կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1035-Ն և ՀՀ կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 7-ի N 1151-Ն որոշմումներով, ինչպես նաև ինչպես նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար մի շարք հրամաններով:

Պետական հավաստագիրը փաստաթուղթ է, որը կազմակերպության կողմից մատուցված ծառայության դիմաց պետության կողմից որոշակի ֆինանսական փոխհատուցման հիմք է:

Պետական հավաստագրերի գնային արժեքները (թե որքան փոխհատուցում է նախատեսվում տվյալ աջակցող միջոցի համար) սահմանված են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2019 թվականի հունվարի 15-ի 1-Ա/1 հրամանով:

Պետական հավաստագիր ստանալու համար հաշմանդամություն և սոցիալական այլ կարգավիճակ ունեցող անձինք  կարող են դիմել իրենց բնակության վայրի սոցիալական աջակցության տարծքայի գործակալություն (բաժին) կամ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, և ի պատասխան իրենց դիմումի ստանալ այն կազմակերպությունների ցանկը, որոնցից կարող են ձեռք բերել իրենց անհրաժեշտ աջակցող միջոցը:Հավաստագիրը ձեռք բերելուց հետո Շահառուները կարող են դիմել տվյալ աջակցող միջոցի համար որակավորված ծառայություն մատուցող կազմակերպություններից մեկը և ստանալ իրենց անհրաժեշտաջակցող միջոցը:

Հավաստագիրը ստանալու համար պահանջվող փաստաթղթերի, դիմելու կարգի և աջակցող միջոցներ տրամադրող կազմակերպությունների վերաբերյալ մանրամասնությունները ներկայացված է ստորև.

  1. Ստորին վերջույթների պրոթեզներ ինչպե՞ս  ստանալ հավաստագիր   Տրամադրող կազմակերպություններ
  2. Վերին վերջույթի պրոթեզներ ինչպե՞ս ստանալ հավաստագիր Տրամադրող կազմակերպություններ
  3. Ակնագնդի էկզոպրոթեզներ (արտաքին) ինչպե՞ս ստանալ հավաստագիր  Տրամադրող կազմակերպություններ
  4. Կրծքագեղձի պրոթեզներ ինչպե՞ս ստանալ հավաստագիր Տրամադրող կազմակերպություններ
  5. Ձայնալարերի պրոթեզներ և ձայնաստեղծ սարքեր ինչպե՞ս ստանալ հավաստագիր Տրամադրող կազմակերպություններ
  6. Օրթեզներ (այդ թվում` օրթպրոթեզ, օրթեզ-սեղմիրան (կոշտ կորսեթ) և այլն) ինչպե՞ս ստանալ հավաստագիր Տրամադրող կազմակերպություններ
  7. Սեղմիրաններ ինչպե՞ս ստանալ հավաստագիր Տրամադրող կազմակերպություններ
  8. Աղեկապեր ինչպե՞ս ստանալ հավաստագիր Տրամադրող կազմակերպություններ
  9. Ծնկակալեր ինչպե՞ս ստանալ հավաստագիր Տրամադրող կազմակերպություններ
  10. Ռեկլինատորներ ինչպե՞ս ստանալ հավաստագիր (19)  Տրամադրող կազմակերպություններ
  11. Օրթոպեդիկ կոշիկներ ինչպե՞ս ստանալ հավաստագիր Տրամադրող կազմակերպություններ
  12. Ոտնամաններ (բաշմակներինչպե՞ս ստանալ հավաստագիր Տրամադրող կազմակերպություններ
  13. Սուպինատորներ (ներդիրներինչպե՞ս ստանալ հավաստագիր Տրամադրող կազմակերպություններ
  14. Ձեռնափայտեր (սպիտակ ձեռնափատ տեսողության խնդիր ունեցող աձանց համար) ինչպե՞ս ստանալ հավաստագիր Տրամադրող կազմակերպություններ
  15. Հենակներ ինչպե՞ս ստանալ հավաստագիր Տրամադրող կազմակերպություններ
  16. Քայլակներ ինչպե՞ս ստանալ հավաստագիր Տրամադրող կազմակերպություններ
  17. Փոքր տրամաչափի սայլակներ ինչպե՞ս ստանալ հավաստագիր Տրամադրող կազմակերպություններ
  18. Լսողական սարքերի անհատական ներդիրներ ինչպե՞ս ստանալ հավաստագիր Տրամադրող կազմակերպություններ
  19. Անվասայլակներ ինչպե՞ս  ստանալ հավաստագիր Տրամադրող կազմակերպություններ
  20. Լսողական սարքեր ինչպե՞ս ստանալ հավաստագիր Տրամադրող կազմակերպություններ

 

Օրթեզի կոշիկները և պրոթեզի կոշիկները նույնպես տրամադրվում են որակավորված կազմակերպությունների կողմից, սակայն այս աջակցող միջոցների համար հավաստագրեր չեն տրամադրվում են: Օրթեզի կոշիկների և պրոթեզի կոշիկների ձեռբբերման մանրամասներին կարող եք ծանոթանալ ստորև:

 

  1. Պրոթեզի կոշիկներ ինչպե՞ս ստանալ     Տրամադրող կազմակերպություններ
  1. Օրթեզի կոշիկներ ինչպե՞ս ստանալ     Տրամադրող կազմակերպություններ

 

Աջակցող սարքերի տրամադրման գործընթացում ներգրավված այլ մարմիններ

  • Բուժատեխնիկական հանձնաժողով.

Բուժատեխնիկական հանձնաժողովը (հասցե՝ «ԱՐԹՄԵԴ» բժշկական վերականգնողական կենտրոն ՓԲԸ, Երևան, Ծարավ Աղբյուրի փող., 55Ա շենք, աշխատանքային ժամերը՝ ամեն երեքշաբթի` 09:00-14:00) տրամադրում է եզրակացություն`

  • օրթեզավորման և օրթեզի տեսակի նշանակման վերաբերյալ.
  • առաջին անգամ վերին և (կամ) ստորին վերջույթների պրոթեզավորման և պրոթեզի տեսակի նշանակման վերաբերյալ.
  • վերին և (կամ) ստորին վերջույթների կրկնակի անդամահատման դեպքում նոր պրոթեզ տրամադրելու վերաբերյալ.
  • վերին և ստորին վերջույթի պրոթեզների տեսակի փոփոխության վերաբերյալ.
  • երաշխիքային սպասարկման ժամկետից դուրս գտնվող աջակցող միջոցները սահմանված ժամկետից շուտ տրամադրելու վերաբերյալ.
  • երաշխիքային ժամկետում գտնվող աջակցող միջոցների տրամադրման հետ կապված վիճահարույց դեպքերի վերաբերյալ.
  • վերանորոգման ծառայության և դրա տեսակի վերաբերյալ.
  • սահմանված ժամկետից շուտ վերանորոգման ծառայություններ տրամադրելու վերաբերյալ.
  • աջակցող միջոցների երաշխավորության վերաբերյալ ՀՀ օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերում փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու վերաբերյալ.
  • ՀՀ օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերի վերաբերյալ:

 

Ավելի մանրամասն այստեղ

  • Սոցիալական աջակցության տարածքային գործակալություններ(բաժիններ)
  • Դիտել ցանկը
  • Ներբեռնել ցանկը
  • ՀՀ մարզերում աուդիոմետրիա իրականացնող բժշկական կազմակերպությունների ցանկ.
  • Դիտել ցանկը
  • Ներբեռնել ցանկը

Լրացուցիչ պարզաբանումների համար կարող եք զանգահարել 114 սոցիալական թեժ-գիծ:

callback_small.png
requestacallback_caps.png
contact_us_caps.png