Երեքշաբթի, Մայիս 22, 2018
Գլխավոր ՆԱԽԱՐԱՐ Կենսագրություն

Կենսագրություն

Թանդիլյան Մանե Վանյայի

Ծնվել է 1978թ. ապրիլի 3-ին Ալավերդի քաղաքում:

1999թ. ավարտել է Երևանի Պետական Մանկավարժական Համալսարանի պատմական ֆակուլտետը՝ ստանալով մանկավարժի բակալավրի աստիճան:

2002թ. ավարտել է Հայաստանի Ամերիկյան Համալսարանի Բիզնեսի կառավարման բաժինը՝ ստանալով բիզնեսի կառավարման մագիստրոսի աստիճան:

2016թ. ACCA անդամ է։

Աշխատել է. 2003-2004թթ որպես ֆինանսական վերլուծաբան «Գառնի Ինվեստմենթ ընդ Դիվելոփմենթ» ՓԲԸ-ում։

2004թ աշխատել է որպես հաշվապահ «Արարատ Գոլդ Ռիքավորի Քոմփանի» ՍՊԸ-ում։

2004-2006թթ աշխատել է գլխավոր հաշվապահ «Հովնանյան Ինտերնեյշնլ» ՍՊԸ-ում։

2006-2008թթ որպես գլխավոր հաշվապահ «Մենթոր Գրաֆիկս Դիվելոփմենթ Սերվիսիս» ՓԲԸ-ում։

2009-2017թթ․ որպես ֆինանսական տնօրենի տեղակալ, գլխավոր հաշվապահ «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ում։

2017թ խորհրդարանական ընտրություններում ռեյտինգային ընտրակարգով ընտրվել է պատգամավոր Քանաքեռ-Զեյթուն, Ավան, Նոր Նորք ընտրատարածքից։

2018թ. մայիսի 12-ին նշանակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար:

Լուսավոր Հայաստան Կուսակցության փոխնախագահն է։

Ամուսնացած է, ունի երկու երեխա:

callback_small.png
requestacallback_caps.png
contact_us_caps.png