Երկուշաբթի, Սեպտեմբեր 24, 2018

Ուղերձ

Սիրելի հայրենակիցներ,

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ողջ անձնակազմի անունից ողջունում եմ Ձեզ և պատրաստակամություն եմ հայտնում անհատական մոտեցում ցուցաբերել յուրաքանչյուր քաղաքացու հոգսին և խնդիրներին՝ իմ կողմից ղեկավարվող ոլորտում առկա հրատապ խնդիրներին համարժեք լուծումներ տալու նպատակով:

Պետության համար մարդը բարձրագույն արժեք է և սոցիալական խնդիրների լուծման գործում քաղաքացու կողքին լինելը գլխավոր առաքելություն է: Մեր ոլորտային մասնագետները պարտավոր են բարձր պրոֆեսիոնալիզմով ու հոգատարությամբ աջակցել քաղաքացիներին, օգնել նրանց խնդիրների լուծման գործում: Յուրաքանչյուր քաղաքացի պետք է զգա պետության հոգատարությունը իր նկատմամբ: Մեր տարեց քաղաքացիները պետք է գնահատվեն իրենց ապրած ու արարած տարիներին համաչափ, բոլոր խոցելի խավերի խնդիրները պետք է ստանան հրատապ և արժանապատիվ լուծումներ մեր երկրում։ Մեր գերատեսչության աշխատանքային կարգախոսն է լուծել շատ խնդիր, առանց ավելորդ անգամ անհանգստություն պատճառելու:

Սիրելի քաղաքացիներ,

Հատկապես ցանկանում եմ շեշտել, որ եթե նախարարության և ստորաբաժանումների որևէ աշխատակցի կողմից կնկատեք աշխատանքային պարտականությունների թերացում, չարաշահում, ոչ պատշաճ վերաբերմունք, բյուրոկրատական արհեստական քաշքշոց, կոռուպցիոն դրսևորումներ, հորդորում և խնդրում եմ հայտնել այդ մասին հետևյալ թեժ գծով՝ +374 55 41 19 11: Վստահեցնում եմ՝ թեժ գծում աշխատում են ազնիվ և հայրենասեր մարդիկ, բոլոր բողոքները քննարկում եմ անձամբ, իսկ անհրաժեշտության դեպքում բողոքի գաղտնիությունը երաշխավորում եմ:

Շնորհակալություն, համատեղ արդյունավետ աշխատանքի ակնկալիքով՝
նախարար Մանե Թանդիլյան 

callback_small.png
requestacallback_caps.png
contact_us_caps.png