ՀՀ աշխատանքի և սոցիակական հարցերի նախարարությունում 2007թ. հուլիսի 1-ի դրությամբ ստացվել է 4956 նամակ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հրապարակում է 2007թ. հուլիսի 1-ի դրությամբ ստացված նամակների մասին տեղեկատվություն: Հաշվետու ժամանակահատվածում քաղաքացիներից ստացվել է 4956 նամակ, որից 4949-ը դիմում-բողոք, 7-ը առաջարկություն: Ըստ հարցի բնույթի, դրանք ստորաբաժանվել են հիմնականում հետևյալ կերպ. կենսաթոշակային` 995, առողջապահական` 532, ֆինանսական` 206, օրենսդրական` 40, աշխատանքի և աշխատավարձի` 92, սոցիալական աջակցության հարցերով` 2476 և այլ` 615 դիմում-բողոք: Թվով 269 դիմում-բողոք վերցված է վերահսկողության:

Ինչպես միշտ, մեծաթիվ են սոցիալական աջակցության, մասնավորապես` ընտանեկան նպաստների վճարման գործընթացին վերաբերող հարցերը, նաև դրամական օգնության խնդրանքով դիմումները: Դիմում-բողոքների վերաբերյալ քաղաքացիներին ժամանակին տրվել են պատասխաններ: Իսկ առանձին ուշացումների հիմնական պատճառը տեղում կատարվող ուսումնասիրություններն են:

Բացի նամակներից, հաշվետու ժամանակահատվածում նախարարության աշխատակազմի քարտուղարության քաղաքացիների ընդունելության բաժին է դիմել 4641 քաղաքացի: Ըստ հարցի բնույթի, դրանք եղել են` սոցիալական աջակցության հարցերով` 801, դրամական օգնության խնդրանքով` 943, կենսաթոշակային հարցերով` 407, բժշկա-սոցիալական փորձաքննության հարցերով` 496, այլ հարցերով` 312:

Նախարարի և նախարարի տեղակալների ընդունելություններին մասնակցել է 112 քաղաքացի: Ըստ հարցերի բնույթի դրանք եղել են` դրամական օգնության խնդրանքով` 55, սոցիալական աջակցության հարցերով` 32, բժշկա-սոցիալական հարցերով` 8, կենսաթոշակային հարցերով` 4 և այլ հարցերով` 13:

ԿԻՍՎԵԼ