Հավանության է արժանացել տարեցների սոցիալական պաշտպանության ռազմավարությունը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արտեմ Ասատրյանի ներկայացմամբ  18.05.2017թ. կառավարության հերթական նիստում հավանության է արժանացել   ծերացման հետևանքների հաղթահարման և տարեցների սոցիալական պաշտպանության ռազմավարությանը և ռազմավարության իրականացման 2017-2021 թվականների միջոցառումների ծրագիրը:

«Ռազմավարական ծրագրի նպատակն է տարեց մարդկանց խնամքի և նրանց շրջանում ակտիվ կենսակերպի աջակցության համար իրավական հիմքի բարելավումը»,-նշել  է Արտեմ  Ասատրյան և հավելել, որ   ռազմավարության մեջ ներկայացված են մասնագիտական պատրաստման այնպիսի ծրագրեր, որոնց միջոցով  Հայաստանում ապրող  տարեց քաղաքացիները կերկարացնեն իրենց  աշխատանքային կյանքը:

Ռազմավարությամբ  նախատեսվում է կատարելագործել խնամքի և սոցիալական ծառայությունների տրամադրման ներկա համակարգը, ներդնել   այլընտրանքային ծառայությունների համակարգ,  ապահովել  տարեց մարդկանց համայնքային կյանքի մասնակցությունն ու  սոցիալական ներառումը:

Կվերապատրաստվեն նաև  տարեցներին  խնամքի ծառայություններ տրամադրող մասնագետները:

ԿԻՍՎԵԼ