ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻՆ

Հարգելի վետերաններ,

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ Հայրենական մեծ պատերազմում տարած փառահեղ հաղթանակի կապակցությամբ: Մաղթում եմ քաջառողջություն, բարեկեցություն:
Հայ ժողովուրդն` ի դեմս Հայրենական մեծ պատերազմի մասնակցած հայազգի զինվորի, սպայի ու գեներալի, անգնահատելի մասնակցություն ունեցավ մայիսյան հաղթանակում: Այն ձեռք բերվեց յուրաքանչյուր զինվորի անձնազոհությամբ, հայրենիքին և սեփական ժողովրդին անմնացորդ նվիրվելու վեհ գիտակցությամբ:
Ձեր հաղթանակած ոգու շունչն արդեն տարիներ հետո` 1992թ. մայիսի 9-ին, պիտի փոխանցվեր նոր սերնդի ազատամարտիկներին: Նրանք Շուշիի ազատագրմամբ կրկնապատկեցին մայիսյան հաղթանակը:
Մենք հպարտ ենք Ձեզանով և խոնարհվում ենք Ձեր առաջ:
Կրկին շնորհավորում եմ Մեծ հաղթանակի կապակցությամբ: Թող Աստված Ձեզ պահապան լինի:


Աղվան Վարդանյան
09.05.2007թ.

ԿԻՍՎԵԼ