Սոցիալապես անապահով ընտանիքների 1-ին դասարան հաճախող երեխաներին տրվող դրամական օգնության մասին

«Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի համաձայն` երեխայի առաջին դասարան ընդունվելու միանվագ հրատապ օգնության իրավունք ունի դիմելու ամսվա դրությամբ ընտանեկան նպաստի իրավունք ունեցող այն ընտանիքը, որի անչափահաս անդամներից մեկն ընդունվել է հանրակրթական ուսումնական հաստատության առաջին դասարան:

Երեխայի` առաջին դասարան ընդունվելու միանվագ հրատապ օգնությունը նշանակվում է, եթե ընտանիքի չափահաս անդամներից մեկը դիմել է երեխայի` առաջին դասարան ընդունվելու տարվա օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսների ընթացքում, և ընտանիքը դիմելու ամսվա դրությամբ ունի ընտանեկան նպաստ ստանալու իրավունք:

Երեխայի` առաջին դասարան ընդունվելու միանվագ հրատապ օգնությունը նշանակվում է ընտանիքի` առաջին դասարան ընդունվող յուրաքանչյուր երեխայի համար:

Երեխայի` առաջին դասարան ընդունվելու միանվագ հրատապ օգնության գումարը կազմում է 25000 դրամ:

ԿԻՍՎԵԼ