Նախարար Արտեմ Ասատրյանն ընդունել է Օքսֆամի գլխավոր գործադիր տնօրեն Մարկ Գոլդրինգին

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար ԱրտեմԱսատրյանը սեպտեմբերի 20-ին ընդունել է «Օքսֆամ Մեծ Բրիտանիա» կազմակերպության գլխավորգործադիր տնօրեն Մարկ Գոլդրինգի գլխավորած պատվիրակությանը:

Նախարարը ողջունել է հյուրերին՝ նշելով, որ բարձր է գնահատում կազմակերպության գործունեությունը և կարևորել է վերջին շրջանում երկու կառույցների միջև ձևավորված գործընկերային հարաբերություններն,որոնք արդեն ունեն շոշափելի արդյունքներ: Համագործակցության լավագույն դրսևորումներից մեկն էլ, նախարարի խոսքով, ՕքսեՋեն տեղականհիմնադրամի միացումն է սոցիալական համագործակցության ազգային համաձայնագրին, որին միացած էավելի քան 40 տեղական և միջազգային կազմակերպություն:

«Այս կառույցի աշխատանքը լինելու է շարունակական, քանզի մենք կարևորում ենք ոչ պետականկառույցների ներգրավվածությունը սոցիալական գործընթացներում, քանի որ հենց համատեղքննարկումների արդյունքում են ի հայտ գալիս սոցիալական ոլորտի խնդիրներն ու բացթողումները»,-իրխոսքում ընդգծել է նախարարը:

Այնուհետև, նախարար Արտեմ Ասատրյանը ներկայացրել է սոցիալական պաշտպանության ոլորտումիրականացվող բարեփոխումները, վերլուծության և մոնիթորինգի համակարգը, ինտեգրված սոցիալականծառայությունները՝ ընդգծելով սոցիալական աշխատողի ինստիտուտի ներդրման անհրաժեշտությունը ուգնահատված կարիքի հիման վրա ընտանիքին՝ սոցիալական ծառայությունների մատուցումը:

Նախարարն անդրադարձել է նաև հաշմանդամների հիմնահարցերին և երեխաների պաշտպանությանոլորտում իրականացվող բարեփոխումներին՝ կարևորելով հաստատություններիապաինստիտուցիոնալացման գործընթացն ու երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքը:

Իր հերթին «Օքսֆամ Մեծ Բրիտանիա» կազմակերպության գլխավոր գործադիր տնօրեն Մարկ Գոլդրինգըհամառոտ ներկայացրել է ՕքսեՋեն տեղական հիմնադրամի գործունեությունը, առաջնային նպատակները ևնշել, որ 2018 թվականից այն շարունակելու է Օքսֆամի առաքելությունը Հայաստանում:

Պարոն Գոլդրինգը հույս է հայտնել, որ առաջիկայում ՕքսեՋեն հիմնադրամի և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերինախարարության միջև ևս կհաստատվեն սերտ փոխհարաբերություններ:

Հանդիպման ավարտին պարոն Մարկ Գոլդրինգը շնորհակալություն է հայտնել նախարարին սոցիալականծրագրերի համապարփակ ներկայացման, երկկողմ համագործակցության խորացման և ընդլայնմանպատրաստակամության համար:

ԿԻՍՎԵԼ