Նախարար Արտեմ Ասատրյանի ուղերձը՝ ՀՀ անկախության 25-րդ տարեդարձի կապակցությամբ

Սիրելի հայրենակիցներ,

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և իմ անունից շնորհավորում եմ բոլորիս մեր երկրի անկախության 25-րդ տարեդարձի կապակցությամբ:

Հայաստանի Հանրապետությունն այսօր 25 տարեկան է, և տնտեսական, ռազմավարական և քաղաքական ոլորտներում արդեն իսկ ունի մեծ ձեռքբերումներ:

Վստահ եմ, որ ամենքս էլ գիտակցում ենք անկախ պետականություն կերտելու ծանր գինը և այն պահպանելու գործում՝ պատասխանատվության չափը:

Յուրաքանչյուրս մեր ոլորտում անելիք ունենք՝ երկիրն առավել բարեկարգ դարձնելու, բավարար կենսամակարդակ ապահովելու, քաղաքական ինստիտուտների զարգացմանը նպաստելու և պատերազմի վտանգը դիմակայելու գործերում: Դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու՝ տնտեսապես հզոր և սոցիալապես ապահովված  երկիր ունենալու համար, որտեղ պետք է ներդրում ունենա յուրաքանչյուր քաղաքացի:

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիս և մաղթում, որ մեր երկիրը շարունակի զարգանալ և հզորանալ՝ ապահովելով անկախ Հայաստանի քաղաքացու անվտանգությունն ու բարեկեցությունը:

ԿԻՍՎԵԼ