Հունիս ամսին «114» Թեժ գծին ստացվել է 5093 զանգ

2016 թվականի հունիսին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «114» Թեժ գիծ ծառայության միջոցով ստացվել է 5093 զանգ:

Ստացված զանգերից 947-ը վերաբերել է կենսաթոշակին առնչվող ընդհանուր ճշգրտող տեղեկատվության ստացմանը, 1922 զանգ ընտանիքի անապահովության, 409-ը՝ երեխայի խնամքի, 167-ը՝ երեխայի ծննդյան միանվագի, 236-ը՝ մայրության նպաստի վերաբերյալ: 113 զանգ՝ կենսաթոշակի կուտակային բաղադրիչին վերաբերող հարցերին:

Քաղաքացիները զանգահարել են նաև բժշկասոցիալական փորձաքննության (33), ավանդի փոխհատուցման (195) և ոլորտում առկա այլ հարցերին առնչվող տեղեկատվություն ստանալու համար:

Հունիս ամսին ստացվել է 98 բողոք, որից 1–ը ուղղված է եղել Բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովին, 3-ը՝ Սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություններին, իսկ 94-ը՝ Սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային բաժիններին:

Թեժ գիծ զանգահարած քաղաքացիների բարձրացրած հարցերի մոտ 90 տոկոսը տեղում լուծում է ստացել, իսկ լրացուցիչ ուսումնասիրություն պահանջող մյուս հարցերին համապատասխան ընթացք է տրվել:

ԿԻՍՎԵԼ