«Օրենսդրական բարեփոխումները միտված են ներառական հասարակություն ստեղծելուն». Ա. Ասատրյան

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, փոխնախարար Ջեմմա Բաղդասարյանը դեկտեմբերի 23-ին մասնակցեցին «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի վավերացմամբ պայմանավորված Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարմանը նպաստող օրենսդրական հիմքերի մոնիթորինգի արդյունքների քննարկմանը:

«Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի ոլորտում կառավարությունը նախաձեռնել է օրենսդրական բարեփոխումներ, որոնք միտված են ներառական հասարակություն ստեղծելուն, հետևաբար գործող օրենսդրության վերլուծությունը հնարավորություն կտա ամրագրել «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի պահանջներին համահունչ դրույթներ»,-իր ելույթում նշել է նախարարը:

Քննարկմանը ներկա էին նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տարբեր վարչությունների, այլ գերատեսչությունների, ՀՀ ազգային ժողովի, միջազգային և տեղական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Հանդիպումը կազմակերպել էին «Հույսի կամուրջ», «Սկարպ» և «Առաքելություն Արևելք» հասարակական կազմակերպությունները՝  «Լսելի դարձնել հաշմանդամության ձայնը» ծրագրի շրջանակում:

ԿԻՍՎԵԼ