Շուրջօրյա խնամքի հաստատություններում նշել են Հաշմանդամների միջազգային օրը

Շուրջօրյա խնամքի  հաստատություններում նշել են 

Հաշմանդամների միջազգային օրը

 

Դեկտեմբերի 3-ին, Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվա կապակցությամբ միջոցառումներ են տեղի ունեցել նախարարության հաստատություններում: Գյումրու տուն-ինտերնատի և Խարբերդի մասնագիտացված մանկատան աշխատակիցները մարզային հասարակական կազմակերպությունների հետ համատեղ խնամվողների համար կազմակերպել են  ուրախ ցերեկույթներ:

 

Օրվա առիթով շնորհավորելով նրանց՝ հատատությունների տնօրենները մաղթել են առողջություն և երկարակեցություն: Միաժամանակ նշել, որ հաշմանդամություն ունեցող անձինք իրենց կարողություններով, ներուժով և մասնագիտական գիտելիքներով կարող են լիարժեք մասնակցություն ունենալ  ամենատարբեր ոլորտներում:

 

Գյումրու տուն-ինտերնատի բնակիչներին այցելել են Շիրակի մարզային երիտասարդական կենտրոնը, Կարա-Մուրզայի անվան երաժշտական ուսումնարանի սաները, ,Մարանաթաե պարային համույթը: Քանոնահարուհիների, երգիչների  ու պարուհիների կողմից ներկայացված համերգային համարները մեծ ոգևորություն և ուրախություն են պարգևել խնամվողներին, նրանց օրը դարձրել՝ առավել հագեցած: Հյուրերը տուն-ինտերնատի բնակիչների համար բերել էին նաև նվերներ:

 

Խարբերդի մասնագիտացված մանկատան սաներին այցելել են ՀՀ երիտասարդական հիմնադրամի մասնաճյուղի ներկայացուցիչները, ,Մայրիե թերապիայի կենտրոնն ու ,Formica productionե կազմակերպությունը: Հյուրերին մանկատան սաները ներկայացրել են գեղեցիկ բեմադրություններ, հանդես եկել երգ ու պարով:

 

Փոքրիկ ներկայացումներով ու երգ-պարով հանդես են եկել  նաև <Ձորակ> հոգեկան առողջության խնամքի կենտրոնի խնամվողները՝ ուրախ և գեղեցիկ մթնոլորտ ապահովելով հյուրերի համար: Նրանց հյուրընկալել էին նախարարության հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի վարչության պետ Արթուր Կեսոյանը, Արարատյան հայրապետական թեմի քահանա Պարթև տեր Մուրադյանը, երգչուհի Հռիփսիմե Հակոբյանը:

 

Բնակիչներին մաղթելով ոգու տոկունություն և լավատեսություն՝ պարոն Կեսոյանը նշել է, որ դեկտեմբերի 3-ը ևս մեկ առիթ է հիանալու հաշմանդամություն ունեցող անձանց կարողությունների դրսևորմամբ և կատարելու այնպիսի գործնական քայլեր, որոնք կնպաստեն նրանց հմտությունների և գիտելիքների զարգացմանը:

 

Միջոցառման ավարտից հետո հյուրերն այցելել են կենտրոնի թերապիաների սենյակներ, որտեղ բնակիչները իրենց կարողությունների պահպանման և շարժունակության զարգացման նպատակով կատարում են համալիր վարժություններ՝ կատարելագործելով ֆիզիկական և իմացական որակները:

 

Հյուրերի և բնակիչների մասնակցությամբ բացվել է նաև նոր վերանորոգված ու կահավորված սենյակներ, որոնք նախատեսված են անվասայլակով բնակիչների համար: 

ԿԻՍՎԵԼ