Քննարկվել են թրաֆիքինգի ենթարկված անձանց նույնացման եվ աջակցության մասին օրենքի լուսաբանման խնդիրներ

«Թրաֆիքինգի դեմ պայքարի իրավական հարթակի հասանելիության դյուրացում»  ծրագրի շրջանակներում հունիսի  18-19-ին Աղվերանում կազմակերպվել էր  «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման եվ աջակցության մասին օրենքի իրազեկում և լուսաբանում» թեմայով երկօրյա դասընթաց պետական և մեդիա ոլորտի ներկայացուցիչների համար:

Դասընթացին ելույթով հանդես է եկել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության կանանց հիմնահարցերի բաժնի գլխավոր մասնագետ, մարդկան թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման հանձնաժողովի նախագահ Էլեոնորա Վիրապյանը,  ով ներկայացրել է մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման գործընթացը և աջակցության չափերն ու առանձնահատկությունները:

ՀՀ քննչական կոմիտեի քրեական գործերի քննության աջակցության վարչության ավագ քննիչ, թրաֆիքինգի դեմ պայքարի աշխատանքային խմբի անդամ Դավիթ Թումասյանը  հանդիպման ընթացքում հայտնել է, որ   Հայաստանից՝ թրաֆիքինգի հիմնական զոհերը եղել են Արաբական միացյալ էիմիրություններում (ԱՄԷ), Ռուսաստանի դաշնությունում և Շրի Լանկայում:

Երկօրյա դասընթացը կազմակերպել էր «Աուդիովիզուալ լրագրողների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը

ԿԻՍՎԵԼ