Հանդիպում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ

«Ժամանակավոր անաշխատունակության նպաստներիմասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններկատարելու նախագծի շուրջ արդեն մեկնարկածհանրային լսումների շրջանակներում այսօր տեղիունեցավ հանդիպում հասարակականկազմակերպությունների ներկայացուցիչների հետ:Սոցիալական ապահովության ծառայության պետիառաջին տեղակալ Սմբատ Սաիյանը հասարակականսեկտորի ներկայացուցիչների հետ քննարկեցնպաստների ուղղությամբ կատարվող ծախսերիհասցեականությունն ու արդյունավետությունը, ներկայացրեց սուբյեկտիվ գործոնների ազդեցությունըայդ ծախսերի վրա:

Քննարկման ընթացքում հնչեցին բազմաթիվ հարցեր, տրվեցին պարզաբանումներ: Արդյունքումբարձրաձայնվեցին հետևյալ կարծիքները, մասնավորապես` հաշվարկել մինչև 300 000 վերին շեմ, քանի որայդ դեպքում ցածր աշխատավարձ ստացողները չեն տուժի, եղավ նաև առաջարկ չաշխատող կանանցնույնպես տրամադրել 18 000 երեխայի խնամքի նպաստ:

Հանդիպման երկրորդ փուլին հասարակական կազմակերպությունների հետ քննարկմանը միացավ նաև ՀՀաշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, ով շատ կարևորեց օրենքինախագծային փուլում հանրային լսումները:

«Ցանկացած առաջարկություն բխում է բոլորիս նպատակներից ու շահերից և դրանք պարտադիր պետք էքննարկվեն: Կառավարությունը պատրաստ է ցանկացած ձևաչափի քննարկումների: Մենք բաց ենքհանրային քննարկման համար, բաց ենք լսել և ընդունել ողջամիտ առաջարկներ և հանրային լսումներիննախատեսում ենք մասնակից դարձնել պատգամավորներին, գործատուներին, շահագրգիռ բոլորկողմերին»,- շեշտեց նախարարը:

Առաջիկայում հանրային լսումներ կիրականացվեն նաև գործատուների և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ:

ԿԻՍՎԵԼ