Նախարարությունն իր զորակցությունն է հայտնել ԼՂՀ գործընկեր կառույցին

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և նրա ենթակայությամբ գտնվող հաստատությունների կողմից բեռնավորված 2 մեքենա, նախարարության աշխատակազմի ղեկավարի անմիջական ուղեկցությամբ, նախօրեին հասել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:

Բեռնավորված ապրանքների թվում էին քնապարկեր, հաստ ծածկոցներ, մանկական հագուստ, կոշկեղեն, սննդամթերք և անհրաժեշտ այլ ապրանքներ:

Նախարարության աշխատակազմի և նախարարության ենթակայությամբ գործող հաստատությունների տրամադրած  նյութական և դրամական աջակցությունն ուղղված է ոչ միայն սահմանապահ զինովորներին ու ԼՂՀ մեկնած կամավորներին, այլև սահմանային գոտում բնակվող ազգաբնակչությանը:

ԼՂՀ-ում նախարարության աշխատակազմի ղեկավարը հանդիպել է Արցախի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետ և օգնությունը հանձնել ԼՂՀ գործընկեր կառույցին:

Հանդիպման սկզբում Նախարարության աշխատակազմի ղեկավարը փոխանցել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի և նախարարության զորակցությունը  ԼՂՀ բնակչությանն ու սահմանին մարտնչող զինվորիներին: Այնուհետև քննարկվել են հրատապություն պահանջող մի շարք հարցերի շրջանակներում արագ արձագանքման փոխադարձ հանձնառությունները, առաջիկա անելիքները և տեղեկատվության փոխանակման մեխանիզմները:

ԿԻՍՎԵԼ