Մարտ ամսին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը քաղաքացիներից ստացել է 1117 դիմում

Մարտ ամսվա ընթացքում նախարարություն է այցելել 625 քաղաքացի: Քաղաքացիներից և իրավաբանական անձանցից ստացվել է 1117 դիմում, որից 653-ը՝ գրավոր, 464-ը՝ բանավոր: Նշված գրավոր դիմումներից 161-ը ներկայացվել է նախարարություն այցելած քաղաքացիների կողմից:

Գրավոր դիմումներում գերակշռող մաս են կազմել ավանդների փոխհատուցման՝ 97 (15%), հումանիտար օգնության 72 (11%), կենսաթոշակի վճարման 53 (8%), աշխատանք տրամադրելու 39 (6%), ընտանեկան նպաստի 38 (6%) և հաշմանդամության խմբի 27 (4%) վերաբերյալ դիմումները:

Բանավոր դիմումներում գերակշռող մաս են կազմել ավանդների փոխհատուցման՝ 138 (30%), կենսաթոշակի վճարման 52 (11%), ընտանեկան նպաստի 47 (10%), հաշմանդամության խմբի 26 (6%), երեխայի ծննդյան միանվագ նպաստի 34 (7%), մայրության նպաստի 33 (7%) և դիմումի ընթացքի ճշգրտման 41 (9%) վերաբերյալ դիմումները:

Մարտ ամսվա ընթացքում պատասխանվել է քաղաքացիներից և իրավաբանական անձանցից ստացված 312 դիմումի: Դիմումների պատասխաներն ըստ բնույթի ունեն հետևյալ պատկերը. 222 (71%)-ը պարզաբանվել է, 58 (19%) քաղաքացու խնդրանք բավարարվել է, 21-ը (7%) վերահասցեագրվել է պետական այլ մարմիններ, իսկ 11-ին (3%) տրվել է մերժողական պատասխան:

Հաշվետու ժամանակաշրջանում փոխնախարարների մոտ կայացել է երկու ընդունելություն՝ երկու քաղաքացու մասնակցությամբ:

Յուրաքանչյուր ընդունելության ընթացքում տրված հանձնարարականների հիման վրա կազմվել են արձանագրություններ, որոնք գրանցվել և ընթացք են ստացել սահմանված կարգով:

ԿԻՍՎԵԼ