Փետրվար ամսին «114» թեժ գիծ ծառայության միջոցով ստացվել է 5803 զանգ

Փետրվար ամսին  «114» թեժ գիծ ծառայության միջոցով ստացվել է 5803 զանգ

2017 թվականի փետրվարին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «114» Թեժ գիծ ծառայության միջոցով ստացվել է 5803 զանգ:

Ստացված զանգերից 712-ը վերաբերել է կենսաթոշակին առնչվող ընդհանուր ճշգրտող տեղեկատվության ստացմանը, 1199 զանգ ընտանիքի անապահովության, 227-ը՝ երեխայի խնամքի, 612-ը՝ երեխայի ծննդյան միանվագի, 122-ը՝ մայրության նպաստին, իսկ 84 զանգ՝ կենսաթոշակի կուտակային բաղադրիչին վերաբերող հարցերին:

Քաղաքացիները զանգահարել են նաև բժշկասոցիալական փորձաքննության (134), ավանդի փոխհատուցման (900) և ոլորտում առկա այլ հարցերին առնչվող տեղեկատվություն ստանալու համար:

Փետրվար ամսին ստացվել է 45 բողոք, որից 5–ը ուղղված է եղել Բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովին, 3-ը՝ Սոցիալական աջակցության տարածքային բաժիններին, իսկ 37-ը՝ Սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային բաժիններին:

Թեժ գիծ զանգահարած քաղաքացիների բարձրացրած հարցերի մոտ 90 տոկոսը տեղում լուծում է ստացել, իսկ լրացուցիչ ուսումնասիրություն պահանջող մյուս հարցերին համապատասխան ընթացք է տրվել:

ԿԻՍՎԵԼ