Հայաստանում 2016 թվականին նշանակվել է 41 հազար երեխայի ծննդյան նպաստ

3-րդ, 4-րդ և ավելի երեխայի ծննդյան դեպքում նպաստ նշանակելու համար ստացվել է 8 հազար 400 դիմում: Այս մասին «Արﬔնպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Կենսաթոշակային ապահովության վարչության պետ Անահիտ Գալստյանն` ընդգծելով, որ իրենց թվերը տարբերվում են այդ տարի հանրապետությունում ծնված երեխաների թվից, որովհետև ծնողը հնարավորություն ունի նպաստի դիմումը ներկայացնել երեխայի ծնվելուց 12 ամսվա ընթացքում: Եթե ընտանիքում ծնվել է առաջին կամ երկրորդ երեխան, ապա ﬕանվագ նպաստի չափը կազմում է 50 հազար դրամ, 3-րդ և 4-րդ երեխայի դեպքում` 1 մլն դրամ, 5 և հաջորդ երեխայի դեպքում `1,5 մլն դրամ:

«Եթե ﬕ անգաﬕց ծնվում են ﬔկից ավելի երեխաներ, ասենք, եռյակ, ապա բոլորին տալիս ենք ﬔկական մլն դրամ: Միանվագ նպաստի վճարման առանձնահատկությունը հետևյալն է: Նպաստի ﬕ մասը, օրինակ, 1 մլն դրաﬕ դեպքում 500 հազար դրամը տալիս ենք ծնողին ընտանիքի կարիքները հոգալու համար: Մնացած գումարը մուտքագրում ենք բանկում բացված հաշվին: Դա ընտանեկան դրամագլուխ է կոչվում: Պետությունը փոքր երաշխիք է ստեղծում, որ 18 տարեկան դառնալուց հետո, երեխան որոշ գումար ունենա: Աﬔնահաﬔստ հաշվարկով, այս գումարը 4 անգամ կավելանա»,-ասաց Անահիտ Գալստյանը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ընտանիքը ﬕնչ այդ կունենա խնդիրներ, որոնց լուծման համար աջակցություն է անհրաժեշտ, պետությունը նախատեսել է, որ երեխայի համար պահվող գումարը կարող է տրամադրվել, օրինակ, հիպոթեկի, ուսման վարձի, գյուղատնտեսական վարկի վճարման, ինչպես նաև սահմանաﬔրձ գյուղերում բնակարան ձեռք բերելու համար:

Օրենսդրական փոփոխություններ են կատարվել` կապված օտարերկրյա քաղաքացիներին նպաստ տրամադրելու հետ: Ըստ այդ փոփոխությունների` նպաստ կտրվի այն օտարերկրյա քաղաքացուն, ով ունի ոչ ﬕայն կացության կարգավիճակ, այլև նախորդ 3 տարին գտնվել է Հայատանում: Այն դեպքում, երբ Հայաստանի քաղաքացու երեխան կծնվի այլ պետությունում, ապա այդ ժամանակ Հայաստանում նպաստ կտրվի այն ժամանակ, երբ կներկայացվի փաստաթուղթ, որ ﬕանվագ նպաստ չի վճարվել: Փոփոխություններ են կատարվել նաև պատասխանատվության նորﬔրում: Մասնավորապես, եթե նշանակվում է նպաստ, և այդ իրավունքն իրացվել է ոչ իրավաչափ, ապա նպաստը հետ կգանձվի հենց պետական աշխատակցից:

Պարզեցվել է նաև նպաստ ստանալու համար դիﬔլու գործընթացը: «Պարզապես, մայրիկը կարող է առցանց դիմում ներկայացնել` գրելով իր անձնագրի և երեխայի ծննդյան տվյալները: Բոլորովին անհրաժեշտություն չկա սքանավորել անձնագիրը, երեխայի ծննդյան վկայականը: Ընդաﬔնը ներկայացվում է դիմում առցանց, ﬓացած անհրաժեշտ փաստաթղթերի տեղեկությունները կարող ենք ստանալ այլ մարﬕնների կողﬕց վարվող տեղեկատվական համակարգերից»,-ասաց Անահիտ Գալստյանը: Նա տեղեկացրեց, որ արդեն կան հունվար ամսվա ցուցանիշները, առ ցանց դիմում են ոչ ﬕայն քաղաքներից, այլև գյուղերից:

ԿԻՍՎԵԼ