Սոցիալական պաշտպանության ոլորտի ծրագրերում վետերաններին առաջնահերթություն է տրված

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ջեմմա Բաղդասարյանը փետրվարի 21-ին մասնակցել է ՀՀ վետերանների միավորման  պլենումի աշխատանքներին:

Ողջունելով Հայրենական մեծ պատերազմի վետերաններին, մարզային և Երևան քաղաքի կառույցների ղեկավարներին, հրավիրված հյուրերին՝ տիկին Բաղդասարյանը նշել է, որ սոցիալական պաշտպանության ոլորտի բոլոր ծրագրերում՝ տնային պայմաններում սոցիալական սպասարկման տրամադրում, ավանդների փոխհատուցում, հանգստի և ժամանցի կազմակերպում, առաջնահերթությունը տրված է վետերաններին: Ներկայացնելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից այդ ոլորտում իրականացվող ծրագրերն ու աշխատանքները՝ փոխնախարարը հավաստիացրել է, որ արվում է ամեն ինչ՝ առկա խնդիրները ժամ առաջ լուծելու համար:

«Համոզված եղեք, որ հանրապետությունում իրականացվող յուրաքանչյուր սոցիալական ծրագրի հիմքում դրված են նաև ձեր և ձեր ընտանիքների խնդիրները: Դուք լավատեսության ու խիզախության կենդանի օրինակ եք սերունդների համար: Դուք արել եք ամեն ինչ, որպեսզի մենք այսօր կարողանանք խոսել խաղաղության ու  լավ ապագայի մասին, ստեղծենք ամուր ու զարգացած պետություն»,- ընդգծել է տիկին Բաղդասարյանը:

Նիստը նվիրված էր 2016թ. ՀՀ վետերանական կազմակերպությունների կողմից կատարած աշխատանքներին և Մեծ հոկտեմբերի 100-ամյակին նվիրված միջոցառումներին: Մասնակիցների կողմից հնչել են բազմաթիվ հարցեր, որոնք, Ջեմմա Բաղդասարյանի խոսքով, կքննարկվեն և կստանան համապատասխան լուծումներ:

Պլենում նիստին ներկա էին Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներ, պատվավոր հյուրեր, պատերազմի վետերաններ:

ԿԻՍՎԵԼ