Երկխոսության հրավեր

Հայտնում ենք, որ ՀՀ վարչապետի 2014թ.  ապրիլի 3 թիվ 282-Ա որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որն իրականացնում է ՀՀ սահմանադրական դատարանի որոշումից բխող անհրաժեշտ աշխատանքներ:

Մասնավորապես, հիմք ընդունելով ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը և որոշման մեջ արձանագրված իրավական դիրքորոշումները` հնարավորին սեղմ ժամկետում շրջանառության մեջ կդրվի համապատասխան օրենքների նախագծերի փաթեթ` այն ներկայացնելով հանրային քննարկման:

Հաշվի առնելով աշխարհում առկա արդի մարտահրավերների շրջանակներում կենսաթոշակային բարեփոխումների հրատապությունը և հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրական դատարանի արտահայտած դիրքորոշումը` աշխարհի ավելի քան 50 երկրներում իրականացված և իրականացվող բարեփոխումների` բնակչության սոցիալական պաշտպանվածության առավել երաշխավորված և կայուն համակարգ ձևավորելու անհրաժեշտության վերաբերյալ` առաջարկում ենք բոլոր շահագրգիռ կողմերին զերծ մնալ անտեղի շահարկումներից և առավելագույնս օգտակար մասնակցություն ունենալ խնդրի լուծմանն ուղղված օրենսդրական փաթեթի նախագծի առարկայական քննարկումների ընթացքում:

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2014թ.  ապրիլի 3 թիվ 282-Ա

աշխատանքային խումբ ստեղծելու մասին որոշում

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Նհրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի որոշման մեջ նշված` ՀայաստանիՀանրապետության Սահմանադրությանը հակասող «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀայաստանիՀանրապետության օրենքի որոշ դրույթները շտկելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ` համաձայն հավելվածի:
2. Աշխատանքային խմբին` մինչև 2014 թվականի մայիսի 15-ը Հայաստանի Հանրապետությանկառավարության քննարկմանը ներկայացնել օրենսդրական փաթեթ, որը կուտակային կենսաթոշակներիմասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության մեջ կներառի այն նորմերը, որոնք սահմանված ենՀայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի որոշման մեջ:

Աշխատանքային խումբ՝

Ա. Ասատրյան – ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար (աշխատանքային խմբի ղեկավար)

Ն. Երիցյան – ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ (համաձայնությամբ)

Ա. Օրբելյան – ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ

Վ. Միրումյան – ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ

Կ. Թամազյան – ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավար

Ա. Միրզախանյան – ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական վարչության պետ

Ս. Սաիյան – ՀՀ աշխատանքի և սոցիալկան հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետի առաջին տեղակալ 

 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի

նախարարի պաշտոնակատար Արտեմ Ասատրյան 

ԿԻՍՎԵԼ