Կենսաթոշակի հաշվարկման բանաձևը փոխվել է

“Պետական կենսաթոշակների մասին” ՀՀ օրենքում կատարված փոփոխությամբ ներդրվում է աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքի տարբերակված չափ, ինչպես նաև՝ փոխվում է կենսաթոշակառուի անձնական գործակիցը հաշվարկելու կարգը: Արդյունքում, առաջանցիկ տեմպերով կաճիցածր աշխատանքային կենսաթոշակ ստացող անձանց կենսաթոշակի չափը և ծայրահեղ աղքատության գծից ցածր աշխատանքային կենսաթոշակ ստացողների թիվը կնվազի 32000-ով (սկսած 2014 թվականի հունվարի 1-ից՝ ծայրահեղ աղքատության գծից ցածր աշխատանքային կենսաթոշակ ստացողների թիվը կկազմի շուրջ 15000):

Նշված օրենսդրական փոփոխության արդյունքում հունվարի 1-ից աշխատանքային կենսաթոշակները  հաշվարկվում են նոր բանաձևով: Բանաձևի ելակետային տվյալներն են` հիմնական կենսաթոշակի չափը, 1 տարվա աշխատանքային ստաժի արժեքը և կենսաթոշակառուի անձնական գործակիցը: Կենսաթոշակառուի անձնական գործակցի հաշվարկը սահմանված է օրենքով:  ՀՀ կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 1488-Ն որոշմամբ հիմնական կենսաթոշակի չափը սահմանվել է 14000  դրամ (նախկին 13000 դրամի փոխարեն),  1 տարվա աշխատանքային ստաժի արժեքը` մինչև 10 տարվա աշխատանքային ստաժի յուրաքանչյուր տարին` 700 դրամ, իսկ 10 տարուց ավելի աշխատանքային ստաժի յուրաքանչյուր տարին` 450 դրամ:

Աշխատանքային ստաժի միջակայքը Հիմնական կենսաթոշակը

(ՀԿ)

1 տարվա աշխատան­քային ստաժի արժեքը Անձնական հաշվարկային գործակիցը

(ԱԳ)

Կենսաթո­շակի գումարը

(ՀԿ+աշխատան­քային մաս)

մինչև 10 տարի 14000  դրամ 700 դրամ Ստաժ x 0.1 14000+(700 x ստաժ) x ԱԳ
11 – 40 տարի 14000  դրամ 450 դրամ Ստաժ x (1+(Ստաժ-10) x 0.01) 14000+(7000+

(ստաժ-10)x450) x  ԱԳ

41 -83 տարի 14000  դրամ 450 դրամ Ստաժ x (1.3+ (Ստաժ-40) x 0.02) 14000+(7000+

(ստաժ-10)x450) x  ԱԳ

84 տարի և ավելի 14000  դրամ 450 դրամ   Կենսաթոշակի չափը չի փոխվել

 

Օրինակ`

1)     10 տարվա աշխատանքային ստաժի դեպքում աշխատանքային կենսաթոշակը կկազմի` 14000 + 7000x 10 x 0.1 = 21000 դրամ,

2)    15 տարվա աշխատանքային ստաժի դեպքում աշխատանքային կենսաթոշակը կկազմի` 14000 + (7000 + (15-10)x450)x(1+(15-10)x0.01) = 14000+(7000+2250)x1.05 = 23713 դրամ,

3)    40 տարվա աշխատանքային ստաժի դեպքում աշխատանքային կենսաթոշակը կկազմի` 14000 + (7000+(40-10)x450)x(1+(40-10)x0.01) = 14000+(7000+13500)x1.3 = 40650 դրամ,

4)    65 տարվա աշխատանքային ստաժի դեպքում աշխատանքային կենսաթոշակը կկազմի` 14000 + (7000 + (65-10)x450)x(1.3+(65-40)x0.02) = 14000 + (7000 + 24750)x1.8 = 71150 դրամ:

Հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակների հաշվարկը ևս կատարվում է նշված բանաձևի կիրառմամբ, բացի այդ, ստացված գումարը ավելացվում է`

I  խմբի հաշմանդամի համար` 5600 դրամով (14000×40%-ով)

II խմբի հաշմանդամի համար` 2800 դրամով (14000×20%-ով):

Օրինակ`

10 տարվա աշխատանքային ստաժի դեպքում հաշմանդամության (I  խմբի) աշխատանքային կենսաթոշակը կկազմի` 21000 + 5600 = 26600 դրամ, իսկ հաշմանդամության (II  խմբի) աշխատանքային կենսաթոշակը կկազմի` 21000 + 2800 = 23900 դրամ:

Կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կենսաթոշակի հաշվարկում 14000 դրամին ավելացվում է վերը նշված բանաձևով հաշվարկվող կենսաթոշակի աշխատանքային մասի 50%-ը:

Օրինակ`

10 տարվա աշխատանքային ստաժի դեպքում կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կենսաթոշակը կկազմի` 14000 + 7000 x 50% = 17500 դրամ:

ԿԻՍՎԵԼ