ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը 2016թ. ստացել է 50597 դիմում

2016թ. ընթացքում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ստացել է 50597 դիմում, որից  36994-ը պաշտոնական գրություն, 11153-ը` դիմումներ քաղաքացիներից և իրավաբանական անձանցից, 2450-ը ներքին փաստաթղթաշրջանառության փաստաթղթեր:

Քաղաքացիներից և իրավաբանական անձանցից ստացվել է 11153 դիմում, որից 8182-ը՝ գրավոր, 2971-ը` բանավոր:

Գրավոր դիմումներում գերակշիռ մաս են կազմել ավանդների փոխհատուցման 863 (11%), պետական նպաստների 707 (9%), հումանիտար օգնության 674 (8%), աշխատանք տրամադրելու 431 (6%), կենսաթոշակի նշանակման և վերանայման 455 (6%), ինչպես նաև հաշմանդամության խմբի նշանակման և վերանայման 369 (5%) վերաբերյալ դիմումները:

Ներկայացված բանավոր դիմումներում գերակշիռ մաս են կազմել ավանդի փոխհատուցման  831 (28%), պետական նպաստների 742 (25%), կենսաթոշակի նշանակման և վերանայման 307 (10%), ինչպես նաև դիմումի ընթացքի ճշգրտման 229 (8%) վերաբերյալ դիմումները:

Տարվա ընթացքում ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխանեցնելու նպատակով ուսումնասիրվել և առաքվել է 12778 ելքագրված փաստաթուղթ՝ 8721 պաշտոնական գրություն, 4200 քաղաքացիներից և իրավաբանական անձանցից ստացված դիմումի պատասխան:

Ելքագրված 4200 դիմումների պատասխաներն, ըստ բնույթի, ունեն հետևյալ պատկերը. 2764 (65%)-ը պարզաբանվել է, 1102 (26%) քաղաքացու խնդրանք բավարարվել է, 253-ը (6%) վերահասցեագրվել է պետական այլ մարմիններ, իսկ 140-ին (3%) տրվել է մերժողական պատասխան:

2016թ. ընթացքում կազմակերպվել է նախարարի 6 ընդունելություն, որին մասնակցել է 6 քաղաքացի, փոխնախարարների` 23 և աշխատակազմի ղեկավարի 2 ընդունելություն` համապատասխանաբար 35 և 2 քաղաքացիների մասնակցությամբ: Վերը նշված յուրաքանչյուր ընդունելությունից հետո կազմվել է 31 արձանագրություն` ապահովվելով նրանցում ներառված հանձնարարականների  սահմանված կարգով գրանցումն ու ամրագրված ժամկետներում դրանց կատարումը:

2016թ. ընթացքում նախարարության կողմից մշակվել և ՀՀ Կառավարություն է ներկայացվել 79 իրավական ակտի նախագիծ:

Տարվա ընթացքում նախարարություն է այցելել 4767 քաղաքացի:

09.01.2016թ. – 31.12.2016թ. ընթացքում  կատարված աշխատանքներ 12.01.2015թ. – 31.12.2015թ. ընթացքում  կատարված աշխատանքներ համեմատություն
ընդունելության բաժին դիմած քաղաքացիների թիվը – 4767 ընդունելության բաժին դիմած քաղաքացիների թիվը – 3491 աճել է 1276- ով

 

քաղաքացիների դիմումներ – 8182 քաղաքացիների դիմումներ –6836   աճել է 1346- ով
պաշտոնական գրություններ – 36994   պաշտոնական գրություններ – 30347   աճել է 6647- ով
ելքագրվել է փաստաթուղթ –12778   ելքագրվել է փաստաթուղթ – 8667 աճել է 4111- ով
ԿԻՍՎԵԼ